«Դիմակայության 15-օրյա ժամանակահատվածի մեծ մասում հայ իրավապահները կարողացան լավ հավասարակշռություն ապահովել բնակչության և դեպքի վայրի շուրջ անվտագության ապահովման հարցում՝ ապահովելով ՀՀ քաղաքացիների խաղաղ ցույցեր անկացնելու իրավունքը: Մեզ համար շատ մտահոգիչ էին հուլիսի 20-30-ին անզեն ցուցարարների ու լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառման մասին վստահելի հաղորդումները»,-Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը,լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ անցած տարվա հուլիսյան դեպքերին:
«Թեպետ այդ օրվա գործողությունների համար որոշ ոստիկաններ պատժվել են, սակայն ավելին կարող էր արվել և պետք է արվեր: Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը լուրջ հանցագործություններ են եղել և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց դեսպանը:
«Առավել մտահոգիչը նախնական կալանքի օգտագործումն է կառավարության կողմից: ԱՄՆ-ի իրավական համակարգում այն ևս օգտագործվում է, բայց այն պետք է իրագործվի ծայրահեղ դեպքերում: Նախնական կալաքը պետք է ամուր և լիովին թափանցիկ իրավական հիմնավորում ունենա: Այն երբեք չպետք է գործածվի որպես ազատ խոսքի ու հանրահավաքների ազատության իրավունքի իրացումից քաղաքացիներին հետ պահելու պատժիչ գործիք»,- ընդգծեց Ռիչարդ Միլզը:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը