ՀՀԿ-ն Արարատի մարզում կորցնում է իր կուսակցական ակտիվը
ՀՀԿ-ից դուրս գալու մասին դիմումներ են ներկայացրել մի շարք պաշտոնատար անձինք, ովքեր Արարատի մարզից են և Արտաշատ քաղաքից: Նրանք են Արարատի նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ Արարատի տարածքային խորհրդի նախագահ Կարինե Պողոսյանը, ընդհանուր թվով 13 հոգի: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս լուրը: Այսպիսով՝ ՀՀԿ-ն Արարատի մարզում կորցնում է իր կուսակցական ակտիվը:
