Սերգեյ Հովհաննիսյանը կառաջադրվի «Հայկական վերածնունդի» ռեյտինգային ցուցակով
Սերգեյ Հովհաննիսյանը կառաջադրվի «Հայկական վերածնունդ» կուսակցության ռեյտինգային ընտրակարգով Շենգավիթի վարչական շրջաններն ամփոփող ընտրատարածքից: Այս լուրը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՎԿ մամուլի քարտուղար Էդգար Առաքելյանը: Հիշեցնենք, որ Սերգեյ Հովհաննիսյանը եղել է Շենգավիթի նախկին թաղապետը (Կադիլակ Սերոժ մականվամբ):
