ԵԱՀԿ Մինսկի խումբը պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
ԱԳ նախարարների հանդիպումը փետրվարի կեսին Մյունխենում կայանալիք անվտանգության խորհրդաժողովի շրջանակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հայտնել է ՌԴ հատուկ հանձնարարությունների դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը:Իգոր Պոպովը նշել է, որ եթե Հայաստանի և Ադրբերջանի արտգործ նախարարները շահագրգռվածություն ցուցաբերեն, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կկազմակերպեն նրանց համատեղ հանդիպումը: Ինչպես ասել է՝ Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն՝ շարունակվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով աշխատանքը։
