Սոցիալապես անապահով ընտանիքների հունվար ամսվա համար նախատեսված նպաստի վճարումը կսկսվի փետրվարի 1-ից:Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր ամսվա 1-8-ը մարզպետարանների տարածքային գործակալությունները ձևավորում են տվյալ ամսվա բազաները, փոխանցում կենտրոն, ձևավորվում է տվյալ ամսվա վճարման բազան մինչև ամսի 14-ը, ինչից հետո ֆինանսավորման հայտ, ցուցակների տպագրություն և այլ գործընթացներ են տեղի ունենում, մոտավորապես ամսի 20-22-ից սկսվում են վճարումները:
Նախարարի խոսքով, ամեն տարի հունվարի նպաստը տրվում է փետրվարի 1-ին կամ հունվարի վերջին, որը պայմանավորված է նրանով, որ առաջին աշխատանքային օրը եղել է հունվարի 9-ը եւ դրանով պայմանավորված եւ տվյալ ամսվա բազաների ձեւավորումը, տարածքային կենտրոնները այցելությունները մեկ շաբաթ ուշ է սկսվել:
«Բոլոր գործակալություններն այս ընթացքում առավելագույն օպտիմալ ժամկետում իրականացրեցին բոլոր գործընթացները, որպեսզի քաղաքացիներն օր առաջ իրենց հասանելիք վճարները ստանան»,-ասել է նախարարը:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը