Իրանագետ Արտյոմ Տոնոյանը, այսօր լրագրողների հետ զրույցում, տեղեկացրեց, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում Վիգեն Սարգսյանի Իրան այցի հետ կապված տարբեր շեշտադրումներ կան:
Ադրբեջանում շահարկումների առիթ է դարձել նաեւ Իրանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, որ առկա հակամարտությունների ռազմական ճանապարհով լուծումը անընդունելի է։
«Ադրբեջանում վստահ են, որ Իրանը ցանկանում է կործանել Ադրբեջանը, ցանկանում է տեսնել թույլ Ադրբեջան, որտեղ ղեկավարում են հոգեւորականները։ Այս հայտարարությունից արդեն իսկ պարզ է, որ երկխոսության թեմաներից մեկը եղել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, և ինչպես Հասան Ռոուհանին՝ Հայաստանում, այնպես էլ Իրանի պաշտպանության նախարարը՝ իրենց երկրում, հստակ շեշտադրեցին, որ Իրանի համար անընդունելի է խնդրի ռազմական ճանապարհով լուծումը»,-ասաց Ա. Տոնոյանը։
Իսկ իրանական լրատվամիջոցները դրական են լուսաբանում Վիգեն Սարգսյանի այցը: Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ շեշտում են Ռուսաստանի գործոնը. «Ասվում է, որ այս համագործակցությանն Իրանը գնում է ՌԴ հրահանգով: Շահարկվում է այն փաստը, որ Իրանն Ադրբեջանի նման շիայադավան երկիր լինելով՝ գնում է համագործակցության քրիստոնյա երկրի հետ, և ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այնպիսի երկրի հետ, որն իրականացրել է շիայական կոտորած՝ շահարկելով Խոջալուի դեպքերը, որոնք խեղաթյուրված են»:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը