Քունս տանում ա. Փորձագետի սպանության մեջ մեղադրվողը սթափվեց, երբ լսեց ցմահ պատժաչափի մասին

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց 2016 թ.-ի մարտին Սեւանում դաժանաբար սպանված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ Կարեն Վարդանյանի գործով դատական նիստը: Գործով նիստին հետեւելու համար այսօր դատարան էր եկել հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը. Վարդանյանը երկար ժամանակ աշխատել է Սադոյանի հետ, եղել է նրա օգնականը: Դատարանում պարզվեց, որ Կարեն Վարդանյանը մերձավոր հարազատներ չունի, ուստի սույն քրեական գործը քննվեց առանց տուժողի իրավահաջորդի: Որպես Կարեն Վարդանյանի իրավահաջորդ երկու նիստերին էլ ներկայացել է Մարինե Մկրտչյանը, որի խոսքով՝ տուժողն իր հորաքրոջ թոռն է: Նա նախաքննության ընթացքում հանդես էր եկել որպես տուժողի իրավահաջորդ, սակայն գործը քննող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն այսօրվա նիստում արձանագրեց, որ Մկրտչյանը չի կարող համարվել տուժողի պատշաճ իրավահաջորդ, քանի որ նա չի համարվում մերձավոր ազգական: Մինչ դատաքննություն սկսելը գործով առանցքային ամբաստանյալ Գեւորգ Զոհրաբյանի պաշտպան Արմեն Մուխսիկարոյանը դատարանին հայտնեց, թե իր պաշտպանյալը ՔԿՀ-ում պարբերաբար հոգեմետ դեղեր է օգտագործում եւ որ դատարան բերվելիս էլ օգտագործել է: Ուստի, միջնորդեց դատարանին՝ իր պաշտպանյալի նկատմամբ լրացուցիչ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել, քանի որ ըստ նրա՝ իր պաշտպանյալը հոգեկան խնդիրներ ունի: Նշենք, որ Գեւորգը դատարանում փորձում էր տարօրինակ վարք դրսեւորել, նա պարբերաբար քնով էր «ընկնում», հետո արթնանում. դատավորի հարցերից մեկին պատասխանելիս ասաց, թե քունը տանում է եւ որ չի լսում հարցերը: Երբ  մեղադրող դատախազը հրապարակեց նրա եւ գործով մյուս ամբաստանյալ Արթուր Միհրանյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը, եւ դատավորը պարզաբանեց, որ իրենց մեղսագրվող արարքների, մասնավորապես՝ սպանության համար 12-20 տարի կամ ցմահ ազատազրկում է սպառնում, ամբաստանյալ Գեւորգ Զոհրաբյանը «քնած» վիճակից դուրս եկավ, սթափվեց եւ սկսեց հեշտությամբ ըմբռնել հարցերը: Համաձայն մեղադրական եզրակացության՝ Գեւորգ Զոհրաբյանն ու Արթուր Միհրանյանը, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում վստահությունը չարաշահելու եւ խաբեության միջոցով գաղտնի առեւանգել են Կարեն Վարդանյանին, այնուհետեւ ապօրինաբար զրկել կյանքից, որից հետո, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում գաղտնի հափշտակել Կարեն Վարդանյանի զգալի չափի գույքը: Քննության տվյալներով՝ Կարեն Վարդանյանն իր բնակարանը նվիրաբերել է 23-ամյա Զոհրաբյանին, որի դիմաց պետք է ստանար դրամական փոխհատուցում՝ 20.000 ԱՄՆ դոլարի չափով, կամ այդ գնի սահմաններում նոր բնակարան։ Պայմանավորված գումարը Կարեն Վարդանյանին չտալու համար Զոհրաբյանն առաջարկել է նրան Վրաստանի միջոցով մեկնել Դուբայ՝ շրջագայության՝ մտադրվելով Վրաստան ուղեկցելու ճանապարհին սպանել նրան։ Նշված մտադրության մասին Գեւորգը հայտնել է Արթուր Միհրանյանին, որը 2016թ. հունվար ամսից օրավարձով վարում էր Զոհրաբյանին պատկանող «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենան՝ խոստանալով դրա դիմաց որոշակի գումար: Պայմանավորվածության համաձայն՝ Միհրանյանը 2016թ. մարտի 17-ին Լենինգրադյան փողոցում գտնվող դեղատնից գնել է «Դիմեդրոլ» տեսակի թվով 10 դեղահաբ, դրանք լցրել ջրով լի շշի մեջ եւ դրել ավտոմեքենայի հետնամասում, որպեսզի Կարեն Վարդանյանը ճանապարհին այն խմի եւ քնի, ապա երեքով «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայով ուղեւորվել են դեպի Սեւան քաղաք՝ Վարդանյանին Վրաստանի Հանրապետություն ուղեկցելու պատրվակով: Ճանապարհին Վարդանյանը խմել է դեղահաբերով ջուրը, սակայն այն որեւէ ներգործություն չի ունեցել։ Հասնելով Սեւանի Ախթամար կղզու մոտ՝ ավտոմեքենան կանգնեցրել են բնական կարիքները հոգալու պատրվակով։ Նախնական տվյալներով՝ գետնից քար վերցնելով, Զոհրաբյանը վերադարձել է, ավտոմեքենայում նստել Վարդանյանի կողքին եւ քարով հարվածներ հասցրել նրա գլխին: Վերջինիս հարվածել է նաեւ ավտոմեքենայի վարորդը՝ Արթուր Միհրանյանը։ Տեսնելով անշնչացած Վարդանյանին եւ հասկանալով, որ նա արդեն մահացել է՝ նրան թողել են ավտոմեքենայի սրահի հետնամասում, վերադարձել Երեւան, որտեղ դիակը տեղափոխել են Զոհրաբյանին պատկանող ավտոտնակ եւ թաղել։ Ամբաստանյալներից Գեւորգ Զոհրաբյանն առաջադրված հոդվածներից որեւէ մեկով իրեն մեղավոր չճանաչեց: «Որովհետեւ ես չէի կարող շահադիտական դրդումներ ունենայի իմ բնակարանի նկատմամբ, որը նվեր էի ստացել դրանից մի տարի առաջ իմ ծնունդի առիթով»,- պատճառաբանեց նա: Մյուս ամբաստանյալը իրեն մեղավոր ճանաչեց սպանության համար, սակայն չընդունեց առեւանգելու փաստը, իսկ ավազակության վերաբերյալ էլ հայտնեց, որ չի հիշում»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am