Ծառուկյան դաշինքի լոկոմոտիվը

Hayeli.am-ն արդեն հայտնել է, թե որ ուժերից է ձեւավորված լինելու   Գագիկ Ծառուկյանի դաշինքը: Վերջին օրերի ինտենսիվ հանդիպումների արդյունքում  նախընտրական դաշինքը բաղկացած է լինելու չորս կուսակցություններից, որոնք են  «Բարգավաճ Հայաստան»(Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան) , «Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցություն»՝ (Նարեկ Գալստյան, Ռամկավար ազատական կուսակցություն(Հակոբ Ավետիքյան, Երվանդ Ազատյան) , նորացված ՀՀՇ (Արարատ Զուրաբյան), ինչպես նաեւ դաշինքում առաջատար տեղեր կզբաղեցնեն Միասնություն» շարժման անդամները (Արման Վարդանյան, Խաչատուր Գալստյան), դաշինքը բաղկացած կլինի նաեւ հեղինակավոր անհատներից.  ցուցակի երկրորդը  կլինի գործարար Խաչատուր Սուքիասյանը, իսկ հինգերորդը Ստեփան Դեմիրճյանը։Որպեսզի պարզ դառնա, թե նրանցից յուրաքանչյուրը ինչ օգուտ կարող է տալ դաշինքին ու ինչ կշիռ, քննարկենք առանձին-առանձին: Այսպիսով՝ անքննելի է, որ Ծառուկյանի վերադարձից հետո ԲՀԿ-ն բեկորների էր վերածվել, զանգ կախող կուսակցականները ԲՀԿ-ն լքեցին Ծառուկյանի հեռանալուն պես, մնացել էին մի քանի ճառ ասողներ: Կուսակցության վերջին երկու տարիների գոյությունը շնորհիվ  Հովիկ Աբրահամյանի է, որը ստանձնել էր այդ կուսակցության մեկենասությունը, բայց առանձնապես խոշոր խաղադրույթներ չէր անում: Այնպես որ, եթե Ծառուկյանը չվերադառնար քաղաքականություն, ապա խիստ անորոշ էր հարցի պատասխանը՝   հաջորդ ընտրություններից հետո ԲՀԿ-ն կլինի՞ խորհրդարանում, թե ոչ:Ուստիեւ միամտություն է այս կուսակցությունից լուրջ ձայներ ակնկալելեը: ՀՀՇ-ի հարցը առավել բարդ  է, այս կուսակցությանը ամենատիպիկ բնորոշել  է ոչ վաղ  առաջին նախագահը՝վերջերս՝ «գեղի կլուբ»: Ի հեճուկս Տեր-Պետրոսյանի ՀՀՇ-ից մնացած պատառիկները՝ Արարատ Զուրաբյան, Ալիկ Արզումանյան, Հովհաննես Իգիթյան, Կարապետ Ռուբինյան փորձ արեցին պահպանել ավանդական կուսակցությունը ու փրկել ՀՀՇ-ն ոչնչացումից՝ անվանելով վերածնված ՀՀՇ. բայց հետագան ցույց տվեց, որ կուսակցության միայն անունն է փրկվել,  ժամանակ առ ժամանակ հնչում է նշված գործիչներին ներկայացնելիս: Իսկ ամանուն չկա, հայտնի չէ, թե այս մարդիկ ինչով են զբաղվում: Սահմանադրական հանրաքվեի նախօրեին կուսակցության հաշվված կազմը պակասեց մեկով.Կարապետ Ռուբինյանը դեմ էր, որ Ալիկ Արզումանյանն ու Արարատ Զուրաբյանը այցելել էին նախագահական,  հանրապետության նախագահի ձեռքը սեղմել: Դրանից հետո ՀՀՇ-ն երեւաց երեք դեմքով, կամ ավելի ճիշտ երկու, իսկ եթե անկեղծ լինենք միայն Ալիկ Արզումանյանն է ջրի երեսին, այն էլ հավանաբար պատգամավորության կարգավիճակի շնորհիվ: Իգիթյանը շուրջ տարին դրսերում է, Արարատ Զուրաբյանն էլ տարին մեկ-երկու հարցազրույց է տալիս ու իր  գործը համարում կատարած: Հետեւաբար այս խմբակից էլ հարկավոր է ձեռքերը լվանալ: Հնչակյաններից ու ռամկավարներից լ մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ:   Հակոբ Ավետիքյանի թերթն ու կուսակցությունը տարիներ շարունակ գոյատեւել են Ռուսաստանի հայերի նախագահ Արա Աբրահամյանի միջոցներով, որը եղել է նրա մեկենասը: Սակայն վրջերս  Աբրահամյանը գրեթե ուղիղ հայտարարեց, որ այլեւս հետաքրքրություն չի դրսեւորում հայաստանյան քաղաքական-հասարակական կյանիքին,նրան կորցնելուց հետո Ավետիքյանը նոր մեկենասի փնտրտուքների մեջ էր, գտավ, իսկ թե քանիսին նա կարող է գտնել, որ ձայն ստանա, դժվար է ասել, եթե հասցնեն այս կարճ ժամանակամիջոցում նրան ճանաչել, գուցե մի քանի տասնյակ կարելի է ակնկալել: Գրեթե նույնն էլ Նարեկ Գալստյանի դեպքում, չնայած երիտասարդը փոքր-ինչ շահեկան դիրքերում է: Նրա առավելությունը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ջերմ հարաբերություններն են, որոնց շնորհիվ Նարեկ Գալստյանը կապի է դուրս եկել սփյուռքյան կառույցների հետ: Ավանդական այս կուսակցության սփյուռքյան համախոհները, անշուշտ, չեն կարող մրցակցել դաշնակցության հետ, քանզի դաշնակցությունը կենդանի, գործող կառույց է, իսկ Նարեկ Գալստյանի կուսակցությունը՝ դեռեւս անփորձ, սակայն այս կուսակցության գոյությունը խորհրդարանում կարող է հեռահար նպատակների ծառայեցնել, զարգացնել ու ամրապնդել սփյուռքյան կապերը՝ վերջնականապես արենայից դուրս մղելով դաշնակցությանը: Դաշինքի շարժման մասին էլ շատ բան հնարավոր չէ ասել մի պարզ պատճառով, քանզի Միասնությունը ընդամենը մի քանի ամսվա գոյություն ունի ու դեռ կենթարկվի ժամանակի քննությանը: Ինչ է ստացվում, ստացվում է, որ ընտրություններին ողջ բեռն ընկնելու է երկու անձերի ուսերին, նախեւառաջ Գագիկ Ծառուկյանի, ապա նաեւ Խաչատուր Սուքիասյանի, որոնք եւ ֆինանսական խնդիրներն են իրենց վրա վերցնելու եւ գաղափարական աջակիցներին հավաքագրելու, եւ համակարգելու տարածքային, մարզային կառույցների արդյունավետ աշխատանքը: Այնպես որ դեռ ժամանակ կա դաշինքը ավելի ուժեղացնելու, այսինքն նոր՝ ուժեղ եւ հեղինակավոր անհատներ ներգրավվելու համար: Անի Սահակյան

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am