Ստեփան Դեմիրճյանը ինչ է ուզել Գագիկ Ծառուկյանից
Մեր տեղեկություներով ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ վերջինից պահանջել է համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը, մերժվելուց հետո նա կասեցրել է բանակցությունները ու մերժել դաշինք կազմելու Ծառուկյանի առաջարկը։ Ստեփան Դեմիրճյանը հիմա բանակցում է ՀԱԿ-ի հետ, սակայն այստեղ էլ անորոշ է նրա կարգավիճակի հարցը։ Նշենք, որ մինչեւ երկու օր առաջ մամուլը հաստատապես գրում էր, որ Ստեփան Դեմիրճյանը կլինի դաշինքի ցուցակում:
