Էդվարդ Նալբանդյանը պատասխանում է Լևոն Տեր-Պետրոսյանին

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում առաջիկայում հնարավոր է: Մինսկի խմբի համանախագահները նրանց առաջարկել են հանդիպել Մյունխենի անվտանգության կոնֆերանսի նախաշեմին. «Հայաստանը համաձայն է, բայց ինչ խաղեր կտա այս անգամ Ադրբեջանը, ո՞վ գիտի»,-ասում է ՀՀ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հայաստանի արտգործնախարարն այսօր բազմաթիվ թեմաների անդրադարձավ: Մասնավորապես նախարարը պարզաբանեց ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի հետ կապված պատմությունը, ըստ որի Ադրբեջանը պահանջել է փակել այն, քանի որ զբաղվում է իր մանդատին չհամապատասխանող գործով. «Պատրվակն այն է, որ իբրեւ թե ԵԱՀԿ գրասենյակը Երեւանում զբաղվում է ականազերծման ծրագրով, որը չի համապատասխանում իր մանդատին: Իրականում ոչ թե այանազերծման ծրագրով, այլ ականազերծման իրազեկվածության ծրագիր է եւ շատ փոքրիկ »: ԵԱՀԿ-ն գալիս է Երեւան եւ գնալուց հետո հայտարարում, որ գրասենյակը գործում է իր մանդատով.  «Իմիջիայլոց դուք գիտեք, որ Ադրբեջանը փակել է ԵԱՀԿ գրասենյակը Ադրբեջանում»,-նկատել է տալիս Էդվարդ Նալբանդյանը: Նախարարն այսօր բավականին ծավալուն է խոսել ղարաբաղյան հարցի լուծման մասին: Նա ակնարկել է որ 2007-ից բոլորովին նոր իրավիճակ է, մադրիդյան առաջարկներն են սեղանին եւ 20 տարի առաջվա լուծումներն այսօր բանակցային թեմա չեն.   «Եռանախագահող երկրները բազմիցս ասել են, որ դրանք մշակված եւ ներկայացված են որպես մեկ ամբողջություն»,-ասել է նա: Պարոն Նալբանդյանը չի մեկնաբանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մտահոգությունները հենց մադրիդյան առաջարկների մասով: Ինքը միայն հարգանքով կվերաբերվի դրանց՝ մենք ի վերջո շատ առաջ ենք գնացել այդ մտահոգություններից. «Ամբողջ գործընթացում եղել է մեծ զարգացում: Այդ բանակցությունները, այդ զարգացումները նկատի են ունեցել նաեւ նախորդ փորձը»,- ասում է ՀՀ  Արտգործնախարարը: Նախարարը չի ասի, որ ղարաբաղի հարցի լուծման օգտին այսօր ամենամեծը Ռուսաստանի հնարավորություններն են: Մեծ են նաեւ Ֆրանսիայի եւ Ամերիկայի հնարավորությունները: Նրանք ի վերջո միասին են աշխատում հարցի լուծման ուղղությամբ: Խոչընդոտման մեղավորը Բաքուն է, ոչ թե համանախագահները. «Ի՞նչ են ասում ադրբեջանցիք: Ասում են՝ այս հիմնախնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության հիման վրա: Ի՞նչ է ասում միջազգային հանրությունը՝ ասում է՝ երեք սկզբունքի հիման վրա, որոնք մեկ ամբողջականություն են» Ժամանակն, ըստ նախարարի, եկել է, որպեսզի սթափեցնեն Ադրբեջանին: Սթափեցման եղանակների մասին նա ոչինչ չի ասում:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am