Մարտի 1-ը Սեյրան Օհանյանի դեմ «զենք» չի դառնա

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը  հաջողությամբ է անցել քաղաքական հայտի իր առաջին քննությունը: Սեյրան Օհանյանը տեւական ժամանակ է հայտարարություններով ու տեսաուղերձներով է հայտնում իր պլանների մասին, նա այդկերպ տեղեկացրել է իր քաղաքական հայտի, դրա նպատակների ու մեկ էլ այն մասին, թե ինչու է լքել պետական ապարատը: Սակայն բաց էր մնում մի շարք կարեւորագույն հացեր, որպիսիք են Մարտի 1ին իր մեղսակցության հարցը, ինչպես նաեւ ապրիլյան քառօրյայից հետո կորուստների  պատասխանատվությունը: Նա բանակի օրը այցելել է Եռաբլուր ու շփվել լրագրողների հետ՝ պատասխանելով վերը նշված հարցերին: Նախ պետք է արձանագրել, որ բարեհաջող մեկնարկի բաղկացուցիչ բաղադրիչներից էր նաեւ այն, որ ոչ վաղ անցյալում մաս կազմելով օրվա իշխանություններին Սեյրան Օհանյանը նրանցից չի ժառանգել քաղաքական այն մշակույթը, որը գլխավորապես բաղկացած է փոխադարձ վիրավորանքներից, մեղադրանքներից եւ հեռու է կոռեկտությունից: Սեյրան Օհանյանը բավականին զուսպ ու հավասարակշռված է ներկայացրել իր հավակնոտ քաղաքական հայտը՝ շեշտելով, որ ինքը ընդդիմադիր դաշտ է տեղափոխվել ոչ թե ինչ-որ մեկի ու ինչ որ բանի դեմ, այլ հանուն ավելի լավ Հայաստանի. <<Ես իմ առջև խնդիր եմ դրել և իմ համախոհների թիմով, որոնք հիմնականում այսօր ձևավորվել են, եթե այդ թիմը ընդլայնվի, այդ թիմի հետ մենք գնալու ենք և նպատակ չունենք կանգնելու: Գնալու ենք մասնակցելու և ունենալու մեր դերակատարությունը մեր երկրի զարգացման գործում»: Նա չի ցանկացել արձագանքել Սերժ Սարգսյանի՝ նաեւ անուղղակիորեն իրեն վերաբերող պատկերավոր ակնարկի գետերի ու առվակների մասին: <<Ես ոչինչ չեմ կարող ասել, որովհետև ես անձնական դաշտերից դուրս եմ աշխատում և աշխատում եմ բացարձակապես իմ մտածելակերպով, իմ նպատակների համար», ասել է Սեյրան Օհանյանը: Փոխարենը Մարտի 1-ին բանակի առնչության բացառման մասին Սեյրան Օհանյանի գնահատականն է ոչ հուսադրող: Թեպետ մեկնաբանությունների տողատակերում Սեյրան Օհանյանի խնդիրն անձամբ իր մեղսակցության հերքումն էր, այդուհանդերձ նա շեշտեց նաեւ այն, որ. «Մարտի 1-ին զինված ուժերը ոչ մի դերակատարություն չեն ունեցել»: «Որևէ մեկը դե՞մ է, որպեսզի այսօրվա գործող համապատասխան համակարգը, որը պետք է զբաղվի իրավական խնդիրներով ուսումնասիրի և մինչև վերջ բացահայտի, թե ովքեր այնտեղ ինչ դերակատարություն են ունեցել և ինչ մեղքի չափ ունեն: Այո, ես եղել եմ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, մարտի 2-ին ընթերցել եմ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը արտակարգ իրավիճակի վերաբերյալ: Մարտի 1-ին Զինված ուժերը ոչ մի դերակատարություն չեն ունեցել: Մարտի 2-ից նրանք անցել են Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի կարևոր օբյեկտների պաշտպանությանը, և այնտեղ հստակ երևում է, որ ես խնդրել եմ մեր ժողովրդին պաշտպանել հանդուրժողականություն: Եթե ես իմ մեղքի չափը ունեմ՝ ես պատասխան եմ տալիս», - ասել է նա: Սակայն, եթե Սեյրան Օհանյանը անմիջական մասնակիցը չի եղել այդ դեպքերին, դա որեւէ իրավունք չի վերապահում նրան հերքել անհերքելին՝ այդպիսով էլ ավելի անորոշ դարձնելով ընդդիմադիր իր հայտը: Չնայած գուցե Օհանյանի զինվորական կարգավիճակն է պարտադրում  նման վերաբերմունք բանակի հարցում, քանզի ինչպես ասում են՝ նախկին զինվորական չի լինում: Բոլորս ու նաեւ Սեյրան Օհանյանը գիտենք այդ առնչության մասին: Մարտի 1-ի դեպքերին ՀՀ զինված ուժերի ներգրավվածությանն առնչվող զեկույցում, որը Փաստահավաք խմբի կողմից հրապարակվել է 2010 թվականի մայիսի 14-ին, հեղինակները ընդգծում են, որ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը 2008 թվականի փետրվարի 23-ին ստորագրել է հույժ գաղտնի 0038 հրամանը (հրամանի քաղվածքը հրապարակվել է մամուլում), որի համաձայն «Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով, ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը փետրվարի 23-ին, ժամը 18.00-ից տեղափոխվել է զորանոցային վիճակի, ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով։ Երևանի կայազորի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովի հետագա գործունեության ապահովման նպատակով ստեղծվել է կայազորի պետի վարչակազմ»: Մամուլում հրամանի ի հայտ գալու կապակցությամբ 2010 թ. մայիսի 4-ին Պաշտպանության նախարարության կապիտալ շիանարարության վարչության նախկին պետ, գնդապետ Արմեն Սարգսյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, իսկ նույն վարչության ինֆորմացիոն խմբի ղեկավար Լյուսյա Այվազյանը` 1 տարվա ազատազրկման: «Ինչպես հայտնի է, փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակում չի իրականացվել, չի արձանագրվել նաև զինված հարձակման անմիջական վտանգ, առավել ևս` որևէ պետություն Հայաստանին պատերազմ չէր հայտարարել: Ավելին, երկրում ռազմական դրություն հայտարարված չէր: Ուստի ՀՀ պաշտպանության նախարարի զինվորական կառավարման նոր կառույցի ձևավորման, ստորաբաժանումների տեղաշարժի որևէ հրաման չէր կարող հիմնավորվել «Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով» ձևակերպմամբ: Ըստ այդ զեկույցի՝ ՊՆ թիվ 0038 հրամանը բացարձակ հակասահմանադրական, հակաօրինական է, որով պաշտպանության նախարարն ինքնագլուխ իրավունք է վերապահել ինքն իրեն` Երևանում ձևավորել զինվորական կառավարման նոր մարմին, որին ենթարկեցրել է ՊՆ-ի և ԶՈւ ԳՇ-ի գրեթե բոլոր կարեւորագույն վարչություններն ու բաժինները, ընդունել է զինված ուժերի ստորաբաժանումների կիրառման որոշում: Դե, իսկ Սեյրան Օհանյանի ամենաուշագրավ հայտարարությունը ապրիլյան քառօրյայի ընթացքում կորցրած հեկտարների մասին է, բանակի նախկին հրամանատարը մի քանի անգամ.<<Ապրիլյան պատերազմում հայկական բանակը, հատկապես պաշտպանության բանակն իր առջեւ դրված խնդիրները կատարել է իր հաշիվ բանակի հրամանատարների, զինվորների անձնուրացության, մարտական տարբեր հնարքնրի կիրառման եւ նաեւ հայ ժողովրդի համախմբման ու կամավորնրի, ովքեր կանգնած են եղել ու կերտել այդ հաղթանակը>>: Այլ կերպ ասած՝ Սեյրան Օհանյանը այդ հեկտարների կորուստը բանակին չի վերագրել, իսկ թե ում վրա է ընկնում այդ պատասխանատվությունը, թերեւս նա կասի հետագայում: Անի Սահակյան

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Գրիգորի Մինասյան, Նիկոլը քո գլխին քիչ արեց․ Արամազդ Զաքարյան (video) Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը հետագա ռազմական պլաններ ունի Հայաստանի նկատմամբ. Միրզոյան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Իսրայելում անցանկալի անձ են հայտարարել և արգելել են նրա մուտքը Տականքնե՛ր, դուք Բագրատ Սրբազանի ոտքի տակ կեղտը չարժեք․ Արամազդ Զաքարյանը՝ ՔՊ-ին (video) Իսրայելը հայտնել է Բեյրութում «Հեզբոլլահ»-ի զենքի արտադրության օբյեկտներին հարվածելու մասին Լռե՛ք գոնե, անասուննե՛ր․․․ Խաչիկ Մանուկյանը կորցրեց ինքնատիրապետումը (video) Նոր ճակատ Ռուսաստանի համա՞ր. Գագիկ Մինասյան ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 166-ի Գազամատակարարման պլանային դադարեցումներ Պետք է ավելի զգույշ լինել, դա հասարակ հարց չէ. Արարատ Միրզոյանը` ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին #ՈՒՂԻՂ․ Կաթողիկոսը «ոլորեց Փաշօղլիների ականջները»․ Խաչիկ Մանուկյան Վրաստանի նախագահը չի ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծը Դատավոր Բորիս Բախշիյանի խախտված իրավունքները վերականգնվել են. հօգուտ դատավորի բռնագանձվել է մի քանի մլն դրամ Ադրբեջանական շարունակվող հանցանքները՝ Սյունիքում. «Թաթոյան» հիմնադրամ Սամվել Ալեքսանյանը կանանց ներքնաշորերը պահում է ծոցագրպանում․ Նաիրա Զոհրաբյան (video) Qatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը #ՈՒՂԻՂ․ ԱԱԾ-ն որոշել է զբաղվել Նիկոլով․ Արամազդ Զաքարյան (video) Մակրոնը հայտարարել է ֆրանսիացի զինվորականների մասնակցության մասին Իսրայելի վրա հարձակումը հետ մղելու գործում Քամու ուժգնացում և այլն․ ինչ եղանակ կլինի Ողբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրա, ինչն էլ դարձել է մաhվան պատճառ «Ford Transit»-ը բախվել է գազատար խողովակներին ու հայտնվել դաշտում․ մեքենայում եղել է նաև վարորդի կինը Իրանցու ղեկավարած, մոտ 90 միլիոն դրամի փողերի լվացման գործը դատարանում է․ նոր մանրամասներ #ՈՒՂԻՂ․ Կաթողիկոսը «ոլորեց Փաշօղլիների ականջները»․ Խաչիկ Մանուկյան (video) Լա՛վ, դուք էս «եթիմին» ո՞նց եք ուզում, հանդուրժում․ Արա Վարդանյան (video) Չվերթներ են չեղարկվել, բայց Թեհրան–Երևան և Երևան–Թեհրան չվերթ այսօր կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am