Մարտի 1-ին բանակը եղել է իշխանության հետ, իշխանության թիկունքում․ հակադարձում Սեյրան Օհանյանին

Բանակի օրը Եռաբլուր այցելած պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ի թիվս այլ հարցերի անդրադարձել է Մարտի 1-ին բանակի առնչության հարցին ու կտրուկ պատասխան տվել․«Մարտի 1-ին զինված ուժերը ոչ մի դերակատարություն չեն ունեցել»,- ասել է նա, անձամբ իր պատասխանատվության հարցի մասին Օհանյանը նշել է նաեւ․ «Որևէ մեկը դե՞մ է, որպեսզի այսօրվա գործող համապատասխան համակարգը, որը պետք է զբաղվի իրավական խնդիրներով ուսումնասիրի և մինչև վերջ բացահայտի, թե ովքեր այնտեղ ինչ դերակատարություն են ունեցել և ինչ մեղքի չափ ունեն: Այո, ես եղել եմ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, մարտի 2-ին ընթերցել եմ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը արտակարգ իրավիճակի վերաբերյալ: Մարտի 1-ին Զինված ուժերը ոչ մի դերակատարություն չեն ունեցել: Մարտի 2-ից նրանք անցել են Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի կարևոր օբյեկտների պաշտպանությանը, և այնտեղ հստակ երևում է, որ ես խնդրել եմ մեր ժողովրդին պաշտպանել հանդուրժողականություն: Եթե ես իմ մեղքի չափը ունեմ՝ ես պատասխան եմ տալիս»։ Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը մեզ հետ զրույցում ,անդրադառնալով նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը ,տարակուսանք հայտնեց․«Ես չգիտեմ, թե Սեյրան Օհանյանը ինչ է նկատի ունեցել, գուցե լայնածավալ մասնակցության մասին է նկատի ունեցել» ,-նկատեց տիկին Սաֆարյանը շարունակելով․«Բայց բանակի առնչություն ասելով, պետք է հասկանալ նաեւ այն տանկը, որը հասել էր Հայաստանի մայրաքաղաքի կենտրոն ու կանգնեցվել Օպերայի տարածքում։ Անկախ այն բանից, թե ես կամ Սեյրան Օհանյանը ինչ ենք կարծում, ՀՀ բոլոր քաղաքացիները տեսել են, թե որքան ռազմական պետհամարանիշով մեքենաներ են կանգնած եղել այն նույն փշալարեր անցկացնող պետական մարմինների կողքին։ Եւ ասել, թե բանակը այս այս կարգի մասնակցություն չի ունեցել, ես իհարկե, չեմ ընդունում։ Բանակը այս կարգի մասնակցությամբ հանդիսացել է այն ուժը ,որը զգացել են այն մարդիկ, որոնք ժողովրդի դեմ վճռական գործողությունների են գնացել։ Այս տեսանկյունից ես եւ Սեյրան Օհանյանը շատ տարբեր ենք մտածում», -նշեց Սեդա Սաֆարյանը Նա եւս մեկ անգամ հարկ համարեց ընդգծել, որ պետական այրերից եւ ոչ մեկը պատասխանատվություն չկրեցին այդ դեպքերի համար, բայց այս ամենը մեր զրուցակցի խոսքով՝ թույլ չի տալիս որեւէ մեկին ասելու, որ Մարտի 1-ը բացահայտված է․« «Միջոցառման» կազմակերպիչները, պատասխանատուները եւ ոչ մեկ պատասխանատվություն չկրեցին, մի քանի ոստիկանի դատապարտեցին, այն էլ, երեւի թե, ոչ ազատազրկմամբ։ Բայց հենց միայն այսքան մասնակցությամբ կարելի է լռել ու չասել, թե բանակը մասնակցություն չի ունեցել։ Իհարկե, բանակը եղել է իշխանության հետ, իշխանության թիկունքում եւ մասնակցել է այն չափ, որ չափ, որ պետք է եղել»։ Սաֆարյանը նկատեց նաեւ, որ քանի որ մարտի 1-ի խորքային ուսումնասիրություն տեղի չի ունեցել, քանի որ, հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի հրահանգով 2009-ի հունիսին արդեն դադարեցվել է, ապա չի բացառվում, որ դիպուկահարների մեջ եւս մարդիկ լինեին, որոնք առնչվում են բանակին․«Չէ՞ որ մենք մարդկանց հետ էինք զրուցել, հարցաքննել, որոնք պատմում էին իրենց այդ օրերի «հերոսությունների» մասին եւ որոնք կապ ունեին ռազմական ոլորտի հետ»։ Անի Սահակյան

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am