Freedom House -ի «Ազատությունն աշխարհում 2017» ամենամյա զեկույցում ամփոփված է ժողովրդավարական ազատությունների վիճակն աշխարհի 195 երկրներում 2016 թվականին։
Երկրները դասակարգված են երեք խմբերով` ազատ, մասամբ ազատ և անազատ, հիմք է ընդունվել «քաղաքական իրավունքներ» և «քաղաքացիական ազատություններ» ինդեքսներով ստացած միավորները, որոնց դեպքում 1-ը ժողովրդավարության առավելագույն մակարդակն է, իսկ 7-ը` վերջինիս բացակայությունը:
Հայաստանը նախորդ տարվա նման շարունակել է մնալ «մասամբ ազատ» երկրների խմբում՝ ստանալով քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատություններ կատեգորիաներով միջինացված 45 միավոր,նշված է զեկույցում: Նույն կատեգորիայում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ 33 միջինացված միավորով: Զեկույցի հեղինակները թե Հայաստանի և թե Լեռնային Ղարաբաղի դեպքում ժողովրդավարական հետընթացի որևէ միտում չեն արձանագրել:
Ադրբեջանին վերաբերող հատվածում հեղինակները ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի նախագահը սահմանադրական հանրաքվեի միջոցով մեծացրել է իր ավտորիտար իշխանությունը, իսկ հանրաքվեն էլ տեղի է ունեցել իշխանությունների կողմից տոտալ վերահսկողության պայմաններում:
Թուրքիան «մասամբ ազատ» երկրների ցանկում է:
Ավելին՝ այստեղ
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը