«Ի՞նչ է արվել» վերնագրի տակ գրված լուծումների հավաստիությունը կասկածելի է. Անահիտ Բախշյանը՝ վարչապետին

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: «Հունվարի 13-ին կայացած  Ձեր ասուլիսում  ըստ ոլորտների ներկայացրիք  կառավարության 100 օրվա  գործունեությունը: Ես բոլորովին հակված չեմ կարծելու, թե վերջին ճշմարտություն են լինելու ստորև ասածներս, բայց, այնուամենայնիվ, որպես  հատկապես հանրակրթության օղակները խորությամբ ճանաչող փորձագետ, չեմ կարող անտարբեր անցնել հանրությանը ներկայացրած՝  ոլորտի խնդիրների լուծմանն  ուղղված քայլերի արդյունավետության դիտարկման կողքով: Չեմ թաքցնի, ակնդետ հետևել եմ ոլորտի բարեփոխումներին միտված Ձեր բոլոր  հանձնարարականներին, որոնք  կատարելու  համար Ձեր կողմից տրված ժամկետներն անհավանական կարճ են, որն էլ ստիպել է պետական լիազոր մարմնին ընդամենը գրի առնել չուսումնասիրված, չհիմնավորված լուծումներ: Չնայած՝ արդար կլինի, եթե ասեք, որ Ձեր կողմից տրված հանձնարարականները  ոչ միայն նորություն չեն, այլև դրանք եղել են նաև Ձեզանից առաջ: Ի՞նչ են ասելիքս ու դիտարկումները  հատկապես  «Ի՞նչ էարվել»  վերնագրի տակ գրվածի առնչությամբ՝ ըստ նույն համարակալման: Առաջին դիտարկումս այն է, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքով՝ ոլորտը  պետք առաջնորդվի  «Կրթության զարգացման պետական ծրագիր» ՀՀ օրենքով, որը պետք է   ընդունվի 5 տարին մեկ: Առաջինը եղել է 2001-2005թթ., երկրորդը՝ 2011-2015թթ., երրորդը՝ 2016-2025թթ. տասնամյա ծրագիրը, ոչ միայն չկա, այլև   Ձեր անելիքների մեջ նույնպես  նախատեսված չէ: Իհարկե, օրենքի լինելը դեռ  ոչինչ չի նշանակում, որովհետև  2011-2015թթ. օրենքով  նախատեսվում էր կրթության ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 4%-ին, որն անցած 5 տարիներին այդպես էլ 2.6%-ից չբարձրացավ: Ինչևէ, ասելիքս այն է, որ չունենք կրթության զարգացման 2016-2025թթ.ծրագիրը: Կետ 2. ասում եք՝ «Ապահովվել է հանրակրթական հիմնարկների թափանցիկությունը, ստեղծվել է ՀՀ հանրակրթական դպրոցների էլեկտրոնային քարտեզ և տվյալների շտեմարան, որը հասանելի է համացանցում»: Փորձեցի  համացանցում գտնել հանրակրթական հիմնարկների տվյալների շտեմարանը: Միայն Սյունիքի մարզի դպրոցների կայքէջերում կային «Հաստիքացուցակ» և «Տարեկան հաշվետվություն» պատուհանները, որոնք բոլորը չէ, որ օրինակելի էին, բավական հաջող էր Ագարակի դպրոցի կայքը: Կարելի է իրենց օրինակը տարածել մարզի մյուս դպրոցներում այնպես, ինչպես 2015-ից հրապարակվում են  Երևանի դպրոցների ֆինանսական լիարժեք հաշվետվությունները, բայց ոչ դպրոցների կայքում, այլ Yerevan.am կայքի «ֆինանսներ» պատուհանում, որոնք կարող են տեղադրվել նաև իրենց կայքերում: Մյուս մարզերի դպրոցների կայքերում ես չգտա, գուցե ոլորտի լիազոր պետական մարմինը գիտի՞, թե որտեղ են դրանք տեղադրված: Կետ 4. նույն վերնագրի 4-րդ կետում գրված է. «Ավարտվել են նոր կրթակարգի նախնական նախագծի ստեղծման աշխատանքները: Ներկայացվել է հանրակրթական դպրոցներում ֆինանսական և տնտեսագիտական կրթության ներդրման ժամանակացույցը»: Անկեղծ ասած՝ ինձ համար հասկանալի չէ, թե  այս նոր  կրթակարգը  Ձեր թվարկած ո՞ր խնդրի լուծումն է տալու: «Նոր կրթակարգ» փաստաթուղթ  ասելով հավանաբար նկատի ունեք ԿԳՆ կայքում տեղադրված «Ազգային կրթակարգ» փաստաթղթի  նախագիծը, որի ստեղծման հիմնական ուղենիշ է ներկայացվել նաև «Կրթության զարգացման պետական»՝ գոյություն չունեցող ծրագիրը: Ս.թ. հունվարի 27-ին «Առավոտ» թերթում հրապարակել եմ «Պետական չափորոշի՞չ, թե՞ ազգային կրթակարգ»  հոդվածը, որտեղ ներկայացրել եմ    վարկային վերջին ծրագրի 1.4 ենթաբաղադրիչով նախատեսվածն ու իրականացված փաստաթղթի անհամապատասխանությունը: Վարկային ծրագրով մեր կողմի պարտավորությունը եղել է՝ «1-12-րդ դասարանների հանրակրթական ծրագրերը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2011թ. հուլիսի 28-ի N1088 որոշմամբ ընդունված Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին»: Այս նպատակին հասնելու համար նախատեսվել է 0.5 մլնդոլար ծախսել: Այնինչ գրվել է օրենքով չսահմանված փաստաթուղթ՝  Ազգային կրթակարգ, որը չի լուծում Ձեր ասած խնդիրը: Նոր կրթակարգը  սահմանում է ուսումնական 9 բնագավառ` 1) հայոց լեզու, գրականություն 2) օտար լեզուներ 3) մաթեմատիկա 4) ինֆորմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ (ՏՏ) 5) բնություն, բնական գիտություններ 6) հասարակություն, հասարակական գիտություններ 7) արվեստ, հոգևոր մշակույթ 8) տեխնոլոգիա (աշխատանքի ուսուցում) և գործարարություն 9) ֆիզիկական կուլտուրա, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն: Այստեղ չի երևում Ձեր  ներկայացրած խնդրի՝ ֆինանսական և տնտեսագիտական կրթության ներդրման բնագավառը, էլ չեմ ասում՝ ժամանակացույցը: Ի դեպ, այս կրթակարգով ներկայացված ուսումնական պլանների ժամաքանակն էլ նույնն է, ինչ գործող ուսումնական պլաններինը: Նաև առաջարկվել է 7-11-րդ դասարաններում   6-օրյա ուսումնական շաբաթ: Իսկ այն, ինչ 12-րդ դասարաններում ներկայացրել են որպես ավագ դասարանների ծրագրերի բեռնաթափում, դա այնքան էլ այդպես չէ, դա ընդամենը ԲՈՒՀ ընդունվողներին ընդառաջելու քայլ է: Կետ 6.այս կետով, որպես արդեն ներդրված ծրագիր, ներկայացվել է «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի ներդրումն ավագ դպրոցի բաղադրիչ ունեցող մարզային պետական կրթական հաստատություն­ներում: Այնինչ այս  ծրագիրը պետք է գործի 2018-ից: Ասելիքս այն է, որ «Ի՞նչ է արվել» վերնագրի տակ գրված լուծումների հավաստիությունը կասկածելի է:   Անահիտ Բախշյան Կրթության փորձագետ

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am