ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ) և նույն խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ) լքել են ԲՀԿ-ն։
Որոշ տեղեկություններով՝ Շերիֆը, որը նաև Վեդիի ԲՀԿ կառույցի ղեկավարն էր, գտել է իր գլխի ճարը և հանգրվանելու է ՀՀԿ-ամերձ շրջանակներում։
Շերիֆը ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի յուրայիններից էր, նրան էր հանձնարարված ԲՀԿ տարածքային կազմակերպությունների աշխատանքները համակարգելու գործառույթը, ու թերևս Գրիգոր Գրիգորյանը հերթական անգամ վատ է կատարել իր աշխատանքը, որի արդյունքում էլ mitk.am-ը բազմաթիվ դժգոհություններ էր ստանում ԲՀԿ տարածքայիններից:
Ոչ վաղ անցյալում mitk.am-ը բազմիցս անդրադարձել է Գրիգոր Գրիգորյանի աշխատելաոճին, սակայն Նաիրա Զոհրաբյանը որևէ հետևություն չարեց դրանից, մինչդեռ՝ Գագիկ Ծառուկյանը վերադառնալով քաղաքականություն, ԲՀԿ-ից հեռացրեց նրան, իսկ ե՞րբ կհեռացնի Նաիրա Զոհրաբյանին …
mitk.am-ի տեսեկություններով՝ վերջինս խիստ փակ, բայց մտերիմ հարաբերությունների մեջ է Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանի հետ, որն էլ պատճառ է դարձել այսպիսի զարգացումների համար։
Ինչ վերաբերում է Ծաղիկ Ռուբոյին, ապա նա, ըստ տեղեկությունների, ամենաքիչն է ուրախացել Ծառուկյանի վերադարձից։
Ասում են՝ նախկինում նա հսկայական գումարներ է վերցրել Ծառուկյանից ու հիմա դրանք վերադարձնելու հարցեր են քննարկվել։ Գևորգյանը նախընտրել է սուսուփուս հեռանալ ասպարեզից։
mitk.am
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը