«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Աշտարակի նորընտիր քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, որը Աշտարակի քաղաքապետի պաշտոնը ստանձնեց 27 տարեկանում, այս օրերին աշխատում է խիստ ծանրաբեռնված գրաֆիկով: Նրա մտահոգության առարկան առաջիկա խորհրդարանական ընտրություններն են: Նա հրահանգում է հավաքել այն մարդկանց անձնագրերը, որոնք ձայն են տալու ՀՀԿ-ին:
Ձայներ հավաքելու գործընթացում քաղաքապետի հետ մրցապայքարի մեջ է մտել Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, որը ղեկավարելու է Արագածոտնի ՀՀԿ նախընտրական շտաբը: Նշենք, որ շտաբը գտնվում է Աշտարակի քաղաքապետարանի շենքի առաջին հարկում, նախկին մարզպետը այն գեղեցիկ վերանորոգել է ու կահավորել:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ նախկին մարզպետը «մեսիջներ» է ուղարկում Թովմաս Շահվերդյանին՝ ասելով, որ վերջինս մեծերի խաղի մեջ չմտնի: Թովմաս Շահվերդյանը, սակայն, ուզում է իրենն առաջ տանել եւ ցույց տալ, որ Աշտարակում վերջին խոսքն իրեն է պատկանելու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը