«Իրատես»-ում կարդում ենք. «Քաղաքականության մեջ պատահական ոչինչ տեղի չի ունենում: Երբ Հովիկ Աբրահամյանը հեռանում էր ՀՀԿ-ից, ենթադրվում էր, թե ոմանք կհետևեն նրա օրինակին` առնվազն սեփական շահերից ելնելով: Դժվար է կանխատեսել` ինչպիսին կլինի նոր ՀՀԿ-ն, բայց կուսակցական հին մոդելը` քրեաօլիգարխիկ դեմքով, դառնում է պատմություն:
…Պատահական չէ, որ Վարդանիկի որոշումը հաջորդեց Արգամիչի հայտարարությանը` ինչ-որ առումով դառնալով Աբրահամյանի թիմի քաղաքական ծրագրի ռեալիզացիայի առաջին դրսևորումը: Կանխատեսելի էր, որ հանրապետական «մենշևիկները» հանգրվանելու են Ծառուկյանի թիմում: Հասկանալի չէ վերջինիս քաղաքական ռեաբիլիտացիայի մոտիվը: Ծառուկյանը դառնում է քրեաօլիգարխիայի նոր քաղաքական տանիքը և առաջիկա ընտրություններում ու նոր իշխանության կայացման գործընթացում «մաքրելու» է ՀՀԿ-ի դեմքը` անկախ այն հանգամանքից, թե իր քաղաքական վարքագիծն ինչքանով է համաձայնեցված Բաղրամյան 26-ի հետ:
Ուրիշի «բեռը» որևէ մեկը հենց այնպես չի պահի, մանավանդ` գործարար Գագիկ Ծառուկյանը: Ենթադրվում է` իշխանությունները նրան ինչ-որ բան խոստացել են` այս «անշնորհակալ» ծառայության համար, սակայն սա միանգամայն այլ խոսակցության թեմա է»:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը