«Փաստ» թերթը գրում է. «Առաջիկա ընտրությունները ծանր մարտահրավեր է բոլոր կուսակցությունների համար: Քաղաքական ուժերի համար բարդ է լինելու հատկապես Շիրակի մարզում: ՀՀԿ–ն վերջնական դասավորում է իր ռեյտինգային ցուցակը, «Ծառուկյան դաշինքը» մոբիլիզացնում է իր երբեմնի ընտրական կոնտինգենտը, իսկ Գյումրու ավագանու ընտրությունների լիակատար ֆիասկոյի ենթարկված ՀՅԴ–ն փորձում է թարմ ուժեր ներգրավել ընտրապայքարում:
Շիրակի ընտրատարածքում ՀՅԴ–ն ակտիվ խաղի մեջ կմտցնի Հակոբ Մաթիլյանին, ով նախկինում ՀՅԴ համամասնական ցուցակով պատգամավոր է ընտրվել, ժամանակին որպես փոխնախարար աշխատել բնապահպանության նախարարությունում, իսկ ներկայում, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալն է. ոլորտում լավ մասնագետի համբավ ունի:
Հ. Մաթիլյանը մեծ հեղինակություն է վայելում Շիրակի մարզում, հատկապես` Արթիկ քաղաքում եւ ՀՅԴ–ում ամենաշատ ակնկալիքը ռեյտինգային թեկնածուներից հենց Մաթիլյանի հետ է կապվում:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը