Տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն այսօ նշեց, որ մեր երկիրը գտնվում է սարսափելի վատ դրսևորման ներքո, որը վերջին 5-6 տարիների միտումն է՝ ծավալուն արտագաղթ:Միաժամանակ տնտեսագետը նշեց, որ 2017-ը տնտեսական առումով ավելի թեթև է լինելու` համեմատած նախորդ տարիների հետ:
Խոսելով Հայաստանի արտաքին պարտքի ծավալների աճի մասին՝ ասաց, որ մինչև տարվա վերջ արտաքին պարտքի ծավալը կհասնի մինչև $6 մլրդի։
Այնուհետև շեշտեց, որ փոխվեց կառավարության կազմը, նշանակվեց նոր վարչապետ, սակայն ինքը մինչև հիմա չի լսել մի լուրջ հարցադրում, որը պետք է ուղղված լինի այդ սարսափելի երևույթի կանխմանը։
«Կարող եմ ավելին ասել՝ այս տարվա բյուջեն, որը նախորդ տարվա վերջին արդեն նոր կառավարությունն ընդունեց, իր էությամբ, տրամաբանությամբ՝ ոչ մի շտկում չմտցրեց ասվածի մեջ»,- ասաց նա:
Ըստ նրա՝ իշխողները մի բան են ուզում՝ վերարտադրվել, վերարտադրվել ցանկացած գնով՝ անգամ մոռացության մատնելով այն տնտեսական վիճակը, որի հեղինակներն իրենք են։
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը