Տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախորդ տարիներին Հայաստանը գտնվում էր խիստ բացասական արտաքին տնտեսական, մասնավորապես, Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի ազդեցության տակ։
«Մենք փոքր տնտեսություն ենք, բայց համաշխարհային տնտեսության բացասական երևույթներն անմիջապես անդրադառնում են մեզ վրա, որոնցից մեկն արտասահմանյան ներդրումների կտրուկ նվազումն է, մինչդեռ այս տարի դրական միտում է ակնկալվում։ Ռուսաստանում 2,5–3 տոկոս աճի արձանագրման դեպքում այդ երկրի տնտեսական զարգացումները կարող են դրական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա», – նշեց Ասատրյանը։
Բագրատ Ասատրյանի համոզմամբ՝ չի կարող քաղաքական մրցակցության բացակայության պայմաններում տնտեսական մրցակցություն լինել։ «Համակարգային փոփոխությունների առանցքը քաղաքական փոփոխություններն են, և շատ բան կախված է նրանից, թե գալիք ընտրությունների ժամանակ իշխանությունն ինչ կեցվածք կընդունի», – ասաց Ասատրյանը։
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը