Ողբերգական դեպք Երևանում

Երեկ՝ փետրվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մուրացանի հիվանդանոցում մահացել է Արտաշատ քաղաքի բնակիչներ՝ ամուսիններ, 30-ամյա Սիմա Եփրեմյանի ու Մակար Անտոնյանի նորածին երեխան: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Մ. Անտոնյանը հայտնեց, որ իր նորածին երեխան բժիշկների անփութության պատճառով է մահացել: Հունվարի 29-ին իր կինը՝ Ս. Եփրեմյանը, ով գտնվում էր հղիության վերջին շրջանում, հերթական կոնսուլտացիայի է գնացել Արտաշատի հիվանդանոց, որտեղ նրան զննում են և ասում, որ հնարավոր է՝ հենց այդ օրն էլ մնա հիվանդանոցում, սակայն բժիշկը՝ տիկին Զեմֆիրան, վստահեցնում է, որ մինչև ծննդաբերությունը դեռ 6 օր կա և ուղարկում է Սիմա Եփրեմյանին տուն: «Կգաս փետրվարի 3-ին»,-ասել է բժշկուհին Ս. Եփրեմյանին: Ամուսինը ասում էր, որ նույն օրը, գիշերը կնոջ մոտ թեթև ցավեր են առաջանում, սակայն առավոտյան ցավերն ուժեղանում են և նրան շտապ հասցնում են Արտաշատի հիվանդանոց, որտեղ երեխան ծնվում է: Նա ասում էր նաև, որ երեխան հետույքային դիրքում է եղել և բժիշկները պարտավոր էին Կեսարյան հատման եղանակով երեխային օգնեին լույս աշխարհ գալ, բայց երեխան մեծ դժվարությամբ ծնվել է բնական ճանապարհով, ինչի պատճառով էլ ուղեղի վնասվածք է ստացել, ինչպես նաև պորտալարը փաթաթված է եղել պարանոցին: Երեխային շտապ տեղափոխել են Երևանի Մուրացանի հիվանդանոց, որտեղ բժիշկներն արեկ են ամեն ինչ՝ փրկելու փոքրիկի կյանքը, սակայն նա մահանում է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ամուսիններն ունեն 2 դուստր, իսկ 3-րդ երեխան, որը մահացավ, տղա էր: Ծնողները ասում էին նաև, որ՝ ճիշտ է, մենք երեխային հետ չենք բերի, բայց խնդրում և պահանջում ենք, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, որ հետագայում ոչ մի ծնող մեր վիշտը չապրի:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Իսրայելը հիաuթափված է Իրանի նկատմամբ ԱՄՆ ռшզմական ճնշման նվազեցմամբ Կռիվ Փաշինյանի ու քաղաքացու միջև․ «Դուք 5000 տղաների մահվան պատճառն եք, դուք Արցախ եք հանձնել» (video) Հատուկ ռազմական գործողությունը կարող է ավարտվել հենց որ Կիևն ու Զելենսկին կայացնեն անհրաժեշտ որոշումը. Պեսկով Թրամփի որդին պատրաստվում է կառուցել Վրաստանի ամենաբարձր շինությունը ԱՄՆ-ն բալիստիկ հրթիռներով սուզանավ է ուղարկել Եվրոպա Երևանում Փաշինյանի իշխանության վերարտադրությունը Բաքվի համար իսկական հաղթանակ կլինի․ Սուրենյանց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «զրպարտության գործով» հաղթել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանին Նյու Յորքի քաղաքապետը Հայոց ցեղասպանության մասին խոսելուց հետո թիրախավորվել է․ ադրբեջանագետ Հունիսի 7-ից հետո Նիկոլի կառավարությունը սկսելու է Հայաստանը Ադրբեջանին «հանձնելու» գործընթացը Օդի ջերմաստիճանը մայիսի 12-13-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով Մենք տանջվում ենք Նիկոլի ձեռը․․․ Ռոբերտ Քոչարյանը կարող է այդ հարցին լուծում տալ․ հարցում (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին «Սրիկանե՛ր, 5 ամիս սպասեցրել եք ու գիտե՞ք՝ ինչ է ասել ԱԱԾ-ն անհետ կորածների ծնողներին»․ Ստեփանյան (video) «Նիկոլն Էրեբունիում խայտառակվել են․ հետևից թքել են»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Կապիտուլյանտները 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում․ Շարմազանով «Միդոկալմ» դեղամիջոցի դեֆիցիտ է դեղատներում. Քաղաքացիներն ահազանգում են «Էդ հիվանդանոցի չափ քար ընկներ գլխիդ»․ Ռուզան Ստեփանյան (video) Նիկոլը Սյունիքում քարոզարշավի ժամանակ խոստացավ հանձնել (video) Իրավիճակը լարված է․ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վտանգավոր վիճակում են․ Վարդան Օսկանյան (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան (video) Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, ոչ թե նախընտրական ծրագրերում. Տեր Արամ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am