«Հայ շարքային օգտատերերն ադրբեջանցի հակերների թիրախում են». Սամվել Մարտիրոսյանը խորհուրդներ է տալիս

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը երեկ ֆեյսոբուքյան գրառմամբ հայտնել էր, որ  ադրբեջանցի հակերները կոտրել հայ օգտատերերի ֆեյսբուքյան էջերը: Այսօր լրագրողների հետ զրույցում նա որոշ մանրամասներ ներկայացրեց: «Տեղեկատվական անվտանգության արտաքին ոլորտում մեզ մոտ հիմնականում մի խնդիր կա` Ադրբեջանը։ Եթե մինչև վերջերս ադրբեջանցիները թիրախավորում էին կայքերը, ապա նախորդ տարվանից անհատ օգտատերերի վրա հարձակվելու լուրջ քայլեր են անում»,- ասաց նա: Նա տեղեկացրեց, որ ադրբեջանցի հաքերները մի քանի հարյուր հայ օգտատիրոջ ֆեյսբուքյան էջեր են կոտրել եւ որպես ապացույց՝ հրապարակել գաղտնաբառերը. «Նրանք ոչ միայն կոտրում են էջերը եւ մարդկանց անունից վատ բաներ գրում: Խնդիրն այն է, որ Ֆեյսբուքի մեսինջերը շատերի համար փոխարինում է էլ. փոստին, ուստի մարդկանց անձնագրերի պատճենները, այլ փաստաթղթերը եւ տեղեկատվությունը փոխանակվում է Ֆեյսբուքի միջոցով»: ՀՀ քաղաքացիների դեմ կիբերհանցագործությունների թվի աճ է նկատվում. «Ամենաազդեցիկ հանցագործությունները կրիպտովիրուսներն են, որոնց պատճառով մարդիկ ֆինանսական կորուստներ են կրում: Ֆայլերը գաղտնագրում են եւ դրանց դիմաց գումար՝ փրկագին ուզում»: Փորձագետի խոսքով կիբերհանցագործություններից պաշտպանվելու համար  նախ և առաջ, նույն գաղտնաբառը մի քանի տեղ չօգտագործել, չբացել պատահական նամակներ, չխաբվել տարբեր բովանդակություն ունեցող նամակներին, որոնք ստանում եք մեյլով. «էլեկտրոնային փոստով կարող են հղում ուղարկել, որտեղ գրված լինի, օրինակ՝ Facebook.com, բայց իրականում տակն ուրիշ հղում լինի: Եթե նման հարց կա, մտեք Ֆեյսբուք, պետք չէ այդ հղումի վրա քլիք անել: Կա նաև երկու փուլային մուտքի տարբերակը, որ, եթե ձեր գաղտնաբառն ունենան էլ, չեն կարող կոտրել: Դրա հնարավորությունը տալիս է թե՛ Facebook-ը, թե՛ G-mail-ը: Այսինքն՝ երբ դուք մուտքագրում եք ձեր գաղտնաբառը, երկրորդ պատուհանն է բացվում, որտեղ պետք է համապատասխան կոդը մուտքագրել, որը կարող է կամ SMS-ով գալ, ինչը խորհուրդ չի տրվում, քանի որ այն վստահելի չէ, կամ հավելվածով: Facebook-ի դեպքում կա Code generator, որի վրա երբ սեղմեք, տարբեր կոդեր է առաջարկում: Սա անվտանգ է դարձնում ձեր էջը»:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am