Իսկ Վովա Գասպարյանը լռում է

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կուսակցությունից հեռանալուց հետո ՀՀԿ-ում «առվակները» սկսել են ուժգին կարկաչել, անհանգիստ դուրս գալ իրենց հունից ու հավատարմության երդում տալ Սերժ Ազատիչին, որ իրենք հեռացողը չեն, որ իրենք նեղացողը չեն, որ իրենք թունդ են սիրում կուսակցությունը: Իրականում, ով չգիտի, որոնք ելել են շալակն աշխարհի, այս ամենում ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր իրենց շահն են սիրում: Իսկ այս խառնակ ժամանակներում այդ շահը լոյալություն է պահանջում, իսկ երբ հասկանան, որ իշխանության նավն, իրոք, խորտակվում է, ապա ամենքից շուտ նավը լքողները լինելու են պինդ երդում տվողները: Օրինակ Սուրիկ Խաչատյանը ոչ մի առիթ բաց չի թողնում լալահառաչ խոսքեր ասելու, մի քանի օր առաջ ՀՀԿ խորհրդի նիստին շտապելիս նա գլուխները պատովը տվեց այն մարդկանց, ովքեր խոսում են, թե ինքը լքելու է կուսակցությունը: Իսկ ահա, բանակի տոնին Եռաբլուրում հայտնված Լիսկան մի հուզիչ ճառ է ասել կուսակցության, Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ից նեղացած-հեռացածների մասին: Ապշած հայացքով նա զարմանք է հայտնել՝ ինչպես կարելի է նեղանալ Սերժ Սարգսյանից, ճիշտ չէ մեղքը բարդել մեկ մարդու վրա.<Ես 12 տարի մարզպետ եմ աշխատել, հիմա չեմ աշխատում, ինչ է, փորձեմ իմ թերությունները բարդեմ ուրիշի վրա՞, էդպես ճիշտ չի: Բոլորս էլ գիտենք, որ էդ պաշտոնը հավերժ չի, բայց ինչի՞ց նեղանանք>>, -ասել է նա Սեյրան Օհանյանի ու Հովիկ Աբրահամյանի մասին խոսելիս: Բայց սա ամենը չէ: Լիսկան որքան քծնել է Սերժ Սարգսյանին, այնքան ակամայից վարկաբեկիչ է ստացվել: Ասել, որ առանց Սերժ Սարգսյանի Հովիկ Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը չէին հասնի իրենց պաշտոնին եւ ընդհանրապես բոլորի կայացման հարցում Սերժ Սարգսյանն է դեր խաղացել.«Դա բնության օրենքն է, որ առվակները գետերից անջատվելով չորանում են: Դա Սերժ Սարգսյանը չի հորինել, դա բնության օրենքն է», միանգամայն համաձայնել է նաեւ Սերժ Սարգսյանի պատկերավոր հայտարարությանը: Իհարկե, Լիսկան ինքը չէր լինի, եթե մինչեւ վերջ չքծներ այն մարդուն, որը մի վայրկյանում կարող է հողին հավասարեցնել ամենակարող թվացող նախկին մարզպետին: Թեև տեղեկություններ կան, որ Սուրիկ Խաչատրյանը իրականում մինչեւ հոգու խորքը նեղացած է կուսակցությունից, ինչի դրսեւորումն էր նաեւ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարից հրաժարումը: Նախկին ու ներկա մարզպետների խուլ հակամարտությունը, անշուշտ, կդրսեւորվի ընտրությունների ընթացքում եւ Սուրիկ Խաչատրյանն ամեն ինչ կանի, որ գործող մարզպետ Վահե Հակոբյանը տապալվի ընտրություններին: Ու քանի որ վերջինս գրեթե հեղինակություն չունի մարզում ու առաջնորդվում է ԿԳԲ-շչնիկի սկզբունքներով, ապա բոլոր նախադրյալները ստեղծված են ՀՀԿ-ի տապալման համար: ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն էլ է զարմացել՝ ինչպես կարելի է նեղանալ իշխանությունից.« Ես 2008 թ-ից ՊՆ փոխնախարարի պաշտոնից դուրս եմ եկել, ումի՞ց պիտի նեղանայի», - ասել է նա ու հստակեցրել. «Ընտրություններին մասնակցելու եմ որպես ՀՀ քաղաքացի»: Գեներալ Մանվելի անբաժանելի զույգը՝ Սեյրան Սարոյանը ինչպես միշտ, իրեն բնորոշ խորամանկությամբ ու հաշվենկատությամբ է տուրս եկել այս հարցի տակից: Նա խինդ-ուրախությամբ հումորներ է արել, քաղաքականից հարցերը տեղափոխել տոնական մթնոլորտ, բայց ի վերջո չի կարողացել դիմադրել եւ միայն Սեյրան Օհանյանի ընդդիմադիր հայտի մասին ասել, թե ցավում է.<<Իրոք ցավում եմ, շատ եմ ցավում չգիտեմ>>,-հուզումնալից նկատել է Սեյրա Սարոյանը: Բայց ամենահուզիչը Վովա Գասպարյանի պասիվությունն է եղել: Սովորաբար նա երբեք, առավել եւս իշխանոթյան համար փխրուն ժամանակներում առիթը բաց չի թողել հավատարմության մասին հիշեցնելու ու Սերժ Սսարգսյանին նեցուկ կանգնելու, բայց նա արտասովոր զուսպ է գտնվել: «Էսօր էդ օրը չէ, էրեխեք: Խաղաղվենք էսօր»,- հորդորել է նա: Միգուցե նա եւս սպասում է իշխանական նավի վերադասավորություններին,որ իմանա, թե ինչ է ասում, կամ էլ նա հիմա ոչ այնքան վատ հարաբերություններ ունի ՀՀԿ-ից ու իշխանությունից հեռացածների հետ, ինչպես նախկինում: Անի Սահակյան

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am