ՀՔԾ-ն չի վերաբացի Միհրան Պողոսյանի դեմ քրեական գործը

ՀՔԾ-ն կարճել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ օֆշորային հայտնի հրապարակումների հիման վրա հարուցված քրեական գործը: Hetq.am էլեկտրոնային լրատվամիջոցին ՀՔԾ-ից հայտնել են, որ գործը կարճվել է Շվեյցարիայի Հանրապետության Արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտի գրության հիման վրա, ըստ որի՝ նրանք չեն կարող բավարարել Միհրան Պողոսյանի գործով դատական միջնորդությունը: Սակայն, ինչպես պարզվեց, օրեր առաջ ոչ թե Շվեյցարիայի պատկան մարմիններն են հրաժարվել բավարարել միջնորդությունը, այլ հայկական կողմի միջնորդությունը չի համապատասխանել միջնորդության պահանջներին, այսինքն` պատշաճ կազմված չի եղել: Շվեյցարական կողմի պատասխանը կարող է գործի վերաբացման պատճառ հանդիսանալ՝ հաշվի առնելով, որ ՀՔԾ-ն գործի քննությունը իրականացրել է իրեն հարմար եղանակով: NewsBook-ը ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է շվեյցարական կողմի պատասխանը գործի վերաբացման պատճառ հանդիսանալ: «Եթե ի հայտ գան նոր հանգամանքներ, որոնք կվկայեն, որ նշված քրեական գործի վերաբերյալ կարճման որոշումը վաղաժամ է եղել, ապա վարույթը կարող է օրենքով սահմանված կարգով նորոգվել և նոր ի հայտ եկած հանգամանքների ուժով վերսկսվի քրեական գործի վարույթը»,- պարզաբանեց խոսնակը: Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ ՀՔԾ-ն չի՞ պատրաստվում Շվեյցարիայի Հանրապետության Արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտի գրությունը հիմք ընդունել և գործը վերաբացել, խոսնակը արձագանքեց` ոչ: Հ.Գ. Հիմա նախընտրական շրջան է, Պողոսյանը զբաղված է խորհրդարանում իր տեղն ապահովելով և հաշվի առնելով նրա բազմազբաղ առօրյան՝ ՀՔԾ-ն ցանկություն չունի նոր խնդիրներ ստեղծել Պողոսյանի համար: Իսկ գործի վերաբացումը ամենախանգարող հանգամանքը կարող էր լինել:

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am