Ունենալու ենք 5-րդ դարի իրավիճակ՝ իշխանիկները դուրս են գալիս իշխանիկների դեմ. Սուրեն Զոլյան

«Խնդիրները կուտակվել են դեռևս 2015 թվականի դեկտեմբերի 7-ին, երբ հայտարարվեց, որ Սահմանադրությունը փոխվել է: Սահմանադրության փոփոխության հետ է կապված  նաև «Սասնա ծռեր»-ի հուլիսյան ամպստամբությունը, որոշ չափով նաև ապրիլյան պատերազմն ու տնտեսական ներկայիս վիճակը: Այս Սահմանադրությունը դրվել է, որպեսզի ամրապնդվի գործող նախագահի իշխանությունը, ինչը վնասում է մեր երկրի զարգացման տենդեցներին, քանի որ այս ուժը` ՀՀԿ-ն, ի վիճակի չէ երկիրը հանել ճգնաժամից: Այս ուժը երկրի համար կարող է ստեղծել նոր ճգնաժամեր՝ իշխանության մնալու համար»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Սուրեն Զոլյանը: « ՀՀ-ում կուսակցություններ չկան, փոխարենը կան մեծ ու փոքր խմբավորումներ, որոնցից մեկն ավելի ազնիվ կամ անազնիվ է: Ընտրությունները դառնում են թաղային հեղինակությունների պայքար: Մի մարդու, որին ժամանակին օլիգրոֆեն էին անվանում, այսօր առաջնորդ է, կուսակցության առաջին փոխնախագահ են դարձնում: Սա նշանակում է, որ այս կուսակցությունը չունի քաղաքականություն և կադրային կառուցվածք: Սա ապացուցում է, որ ամեն բան կապված է փոխված շահերից: Այսօր ստիպում են թաղային հեղինակություններին մտնել ընտրության մեջ, օրինակ` Արաբկիրը, Դավիթաշենն ու Աջափնյակը միավորված են որպես մեկ ընտրատարածք, հիմա Արաբկիրի «խառոշիներն» իրենց համար են, ինչը, բնականաբար, կբախվի Դավիթաշենի ու Աջափնյակի «խառոշիների» շահերին: Մենք ունենալու ենք 5-րդ դարի իրավիճակ, որը նկարագրում է Խորեցանին` իշխանիկները դուրս են գալիս իշխանիկների դեմ»,- ընդգծեց  Զոլյանը: «Երկրում ընդդիմություն կա, սակայն բանտերում է: Պետք է հիշել «Սասնա ծռեր» խմբի անդամների պահանջները` Սերժ Սարգսյանի հրաժարական, ազատություն քաղբանտարկյալներին: Այս պահանջներին պետք է գումարել Սահմանադրության փոփոխության չեղարկումը, քանի որ Գլխավոր շտաբի պետ եղած Հովիկ Աբրահամյանը և բանակի «այո»-ն ապահոված Սեյրան Օհանյանը շատ բան ունեն պատմելու: Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալը պատահական չէ: Շահերի ամենամեծ բախումը հենց ՀՀԿ-ում է, քանի որ նրանց մոտ են կուտակված ռեսուրսները: Մնացած կուսակցությունները կիսելու բան չունեն, մաքսիմում կիսեն մանդատի առաջին կամ երկրորդ տեղը, ամենասուրբ պայքարը հենց ՀՀԿ-ում է: Գագիկ Ծառուկյանը, երբ դուրս եկավ ԲՀԿ-ից, նրան աջակցող չեղավ, որովհետև մեզ մոտ գործում է ջունգլիների օրենքը` գայլը թույլ է՝ հարձակվում են, ուժեղանում է՝ իրավիճակը փոխվում է: Փոխաբերական իմաստով խոսեմ Ծառուկյանի մասին` ՀՀԿ-ն ասում է, որ Ծառուկյանն իրենց պրոեկտը չէ, իսկ մենք գիտենք, որ ՀՀԿ-ն միշտ ստում է: Էջը փակել են, բացել են, նորից կփակեն և այլն»,- ընդգծեց Սուրեն Զոլյանը:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am