«Հայելի» մամուլի ակումբում քաղաքագետ Սուրեն Զոլյանը, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, ասաց, որ նոր Սահմանադրությունը ծնելու է բազմաթիվ ճգնաժամեր, քանի որ այն եկել է ամրապնդելու գործող նախագահի դիրքերը:Սահմանադրության ընդունումը, ըստ նրա, հավասարզոր է 1915 թվականի ցեղասպանությանը: Նա կարծում է, որ այդ փաստաթուղթը գրվել է, որ ամրագրվի գործող նախագահի իշխանությունը, ինչը հակասում է գործող զարգացումներին:«Հայաստանում չկան կուսակցություններ, որոնք սպասարկում են ինչ-ինչ շահեր: Դա տեսանք իշխանական կուսակցության օրինակով: Մի մադ, որ մեկ ամսվա կուսակցական է, դառնում է փոխնախագահ: Այն Սահմանադրությունը, որն ստեղծված է, բերում է պատերազմ բոլորի դեմ»,- ասաց քաղաքագետը:
Ինչպես հայտարարեց՝ ընտրական օրենսգիրքը բերում է նրան, որ բակային ինչ-որ հեղինակություններ մրցելու են իրար դեմ. «Բնական է, որ Արաբկիրի խարոշիները կպայքարեն Դավիթաշենի խարոշիների դեմ: Սա մենք տեսել ենք մեկ էլ հինգերորդ դարում, երբ օրենքներ չէին գործում»:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը