Եվրամիության անդամները ցանկանում են եզդի փախստականներ ընդունել

Պորտուգալիան ցանկացել է իր մոտ ընդունել Դաեշից փրկված եւ Հունաստանում ժամանակավոր ապաստան ստացած մի քանի հարյուր եզդի փախստականների, սակայն, պաշտոնական Աթենքը մերժել է այդ դիմումը, ասելով, որ թույլ չի տալու Եվրամիության անդամ երկրներին ընտրել փախստականներին: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Կառավարությունը չի կարող ռասայական խտրականություն ցուցաբերել: Մենք եզդիներին մեծ համակրանքով ենք վերաբերվում, սակայն, Հունաստանի կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի համար խտրականությունն անընդունելի է», – ասել է Հունաստանի միգրացիայի նախարար Յանիս Մուզալասը: Պորտուգալիան, սակայն նշում է, որ խոսքը գնում է ոչ թե խտրականության, այլ՝ ահաբեկչություններից տուժած մարդկանց նկատմամբ աջակցության մասին. «Այս մարդիկ խտրականության զոհ են եղել արդեն Եվրոպայի երկրներ տեղափոխվելու ընթացքում, մինչդեռ, նրանք բարբարոսություններով են անցել», – նշել է Եվրախորհրդարանի Պորտուգալիայի պատգամավոր Անա Գոմեսը: Իրաքում տեղակայված հազարավոր եզդի փախստականներին օգնություն տրամադրող ԱՄԱՐ մարդասիրական խմբի հիմնադիր, բրիտանացի խորհրդարանական բարոնուհի Էմա Նիքոլսոնը նշում է, որ եզդիները արժանի են հատուկ վերաբերմունքի. «Նրանք առաջնահերթ օգնության կարիք ունեն, քանի որ հենց նրանք են ցեղասպանության ենթարկվել»: Մինչ Եվրամիությունը շարունակում է քննարկել 2,5 հազար եզդիների նկատմամբ “խտրականությանը հակադիր մոտեցում” ցուցաբերելու հնարավորությունը, Հունաստանի իշխանությունները փորձում են ԵՄ-ից օգնություն ստանալ երկրում գտնվող 60,000 ներգաղթյալների տեղավորման հարցում:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am