Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանի կողմից նյութերի նապապատրաստման ընթացքում պարզվել է՝ երեկ՝ հունվարի 28-ին, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցի վերջնամասում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վրաերթի ենթարկվածի և վարորդների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Hyundai մակնիշի 15 ՏՕ 730 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Բակունցի փողոցի բնակիչ, 65-ամյա Սերյոժա Բաբայանը, ով աշխատում է «Հայսեր Սաստեր» ՍՊԸ-ի տնօրեն, Daewoo մակնիշի 34 FR 551 համարանիշի ավտոմեքենան վարել է Չարենցավան քաղաքի 7-րդ թաղամասի բնակիչ, 62-ամյա Սարգիս Բալյանը, ով աշխատում է «Կարո Թասլաքյան» ԱՁ-ում:
Պարզվել է նաև, որ Երևան քաղաքի Մարգարյան 1-ին նրբանցքի բնակիչ, 23-ամյա Աշոտ Հարությունյանը իր վարած BMW մակնիշի 77 TՍ 771 համարանիշի ավտոմեքենայով բախվել է վթարված Daewoo-ին, վերջինս էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել Ս. Բալյանին: Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել Ս. Բալյանը և Daewoo-ի ուղևորուհի, Երևանի բնակիչ, 45-ամյա Նաիրա Աղոյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ BMW-ի վարորդ Ա. Հարությունյանը աշխատում է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 28-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել էին Daewoo մակնիշի 34 FR 551 համարանիշի, BMW մակնիշի 77 TՍ 771 համարանիշի և Hyundai մակնիշի 15 ՏՕ 730 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողները։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժին, որտեղից ժամանել էր ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը