Հովիկ Աբրահամյանը զգուշացնում է Սերժ Սարգսյանին

Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից հեռանալու մասին խոստացած մեկնաբանությունները չուշացրեց,  Ֆեյսբուքի իր էջում նա գրառում է թողել, որում թեպետ չի նշվում ՀՀԿ-ից հեռանալու պատճառների մասին, այդուհանդերձ բովանդակությունից արդեն ամեն ինչ հասկանալի է դառնում։«Երկար եմ մտածել այս որոշումը կայացնելիս: Անկեղծ ասեմ՝ հեշտ որոշում չէր ինձ համար, քանի որ կուսակցությանը նվիրել եմ իմ կյանքի մի էական հատված՝ մոտ երկու տասնամյակ»,- հիշեցրել է նախկին վարչապետը։ Հովիկ Աբրահամյանը գրեթե ՀՀԿ-ի ակունքներում է եղել, նա աշխատել է թե Ռոբերտ Քոչարյանի, թե Անդրանիկ Մարգարյանի, թե այլոց հետ , նա մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել՝ Արարատի մարզպետ, տարածքային կառավարման նախարար, ԱԺ նախագահ, վարչապետ, այս բոլոր պաշտոններում եւ առհասարակ առանց պաշտոնի Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ում բառի բուն իմաստով կատարել է իր առջեւ դրված բոլոր խնդիրները։ Նա կազմակերպչական անփոխարինելի ձիրքով է օժտված, կարողացել է ամուր կապեր հաստատել տարբեր շերտերի, խավերի հետ՝ այդպիսով դառնալով ՀՀԿ-ում առանցքային դերակատար։ Մինչեւ վերջերս նա Սերժ Սարգսյանից հետո այդ կուսակցությունում երկրորդ խորհրդանիշը կուսակցությունում, որն ուներ բազում համախոհներ։ Վերջին տարիներին նրա դերակատարումը շեշտակիորեն աճեց ԲՀԿ-ի գործոնով ու պատահական չէր վարչապետի պաշտոնում իր նշանակումը, որը կարելի է ասել կայացավ այդ գործոնի շնորհիվ։ Աբրահամյանը հաջողությունները նկատելի էին ոչ միայն ՀՀԿ-ի ներսում, ինչպես նաեւ հարազատ ԲՀԿ-ում, այլեւ ոչ իշխանական այլ ուժերում, որոնց պայքարի արդյունքում Տիգրան Սարգսյանը հեռացավ վարչապետի պաշտոնից՝ զիջելով Աբրահամյանին։ Վարչապետության ժամանակ էլ նա կարողանում էր իր ձեռքում պահել իրավիճակը ու քրեաօլիգարխիկ տարրերի հետ հարաբերությունները չէր վերածում բեմադրությունների, այլ իրեն բնորոշ տղայական ճանապարհով լուծում էր տրվում այս կամ այն հարցին։ Զգալով Հովիկ Աբրահամյանից սպասվող վտանգը, որ նա կարող է, ունակ իր քաղաքական հավակնություններն իրագործելու համար ինչ որ պահից «իր տակ քաշել», Սերժ Սարգսյանը նրան հեռացրեց ոչ միայն վարչապետի պաշտոնից, այլ ընդհանրապես իշխանությունից։ Հովիկ Աբրահամյանի կուսակցական դիրքերը օրեցօր անկում ապրեցին։ Հմտությունների ու ճարպկության շնորհիվ Հովիկ Աբրահամյանը դարձավ իշխանությունում այն բացառիկ մարդկանցից մեկը, որին հաջողվել է «փայլուն» ընտրություններ անցկացնել իշխանությունների համար։ Բայց այսօր պարզվում է, որ Սերժ Սարգսյանը նրան չի վստահում անգամ ՀՀԿ շտաբի ղեկավարությունը, կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնը։ Եւ այս համատեքստում Հովիկ Աբրահամյանին այլ ելք չէր մնում, քան վերջ դնել այս շարունակական անկումին, չէ՞ որ նա կուսակցությունում չի եղել շարքայիններից մեկը։ Ուշագրավ է, որ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից հեռանալու հայտարարության մեջ շնորհակալություն է հայտնում գրեթե բոլորից, բայց ոչ Սերժ Սարգսյանից.․«Շնորհակալ եմ իմ բոլոր կուսակցական ընկերներին՝ տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Շնորհակալ եմ ՀՀ պետական հաստատությունների նախկին ու ներկա պաշտոնյաներին, Հայաստանի մարզերի, քաղաքների ու գյուղերի նախկին ու ներկա պատասխանատուներին, մեր հազարավոր համաքաղաքացիներին բոլոր այն ձեռքբերումների համար, որոնց միասին ենք հասել», գրում է Հովիկ Աբրահամյանը: Այսինքն երերում է, որ ՀՀԿ-ից հեռանալու «դժվարին» որոշման պատճառը Սերժ Սարգսյանն է, այլապես Սարգսյանը կարժանանար շնորհակալության: «Ես հեռանում եմ ՀՀԿ-ից, բայց շարունակելու եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ, քանզի համոզված եմ, որ ունեմ բավարար ուժ, գիտելիքներ ու փորձ՝ ծառայելու մեր պետությանն ու ժողովրդին։Անշուշտ, ՀՀԿ-ում իմ տեղը բաց չի մնա. կգան նորերը, միգուցե ավելի խելացի կամ նպատակասլաց, բայց շատ կցանկանայի, որ լինեն առնվազն նույնքան հայրենասեր և պետականամետ» իր խոսքը եզրափակում է Աբրահամյանը՝ փաստացի ընդգծելով, որ Սերժ Սարգսյանի հավաքած նոր թիմում բացակայում են հայրենասեր ու պետականամետ մտածողության մարդիկ, մինչդեռ Սերժ Սարգսյանի համար խնդիրը ՀՀԿ-ին նոր ոգի, նոր շունչ հաղորդելն է, այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ն ռեսթարթ անելը, որի առաջնային նպատակը իշխանությունը երկարաձգելն է, չէ՞ որ Հովիկ Աբրահամյանի փոփոխությունը մեկնաբանվեց նոր ոգու, շնչի անհրաժեշտությամբ։ Փաստորեն, Հովիկ Աբրահամյանը զգուշացնում է Սերժ Սարգսյանին, որ վտանգավոր փոփոխություններ է սկսելեւ հայրենասիրությունն ու պետականամետությունը հետին պլաններ են մղվել։   Անի Սահակյան

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Սև ծովում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հունական տանկերն է հարձակման ենթարկվել ԱԹՍ-ի կողմից Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանը պայմաններ է նշել Ռուսական արմատներով ներդրող. ո՞վ է կանգնած «Թրամփի ուղու» հետևում. Deutsche Welle Դոնալդ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի պատկերը՝ այն անվանելով «ԱՄՆ նորտարածք» ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Ներքին Չարբախ–Դարակերտ ճանապարհը երկու օր փակ կլինի Բարսելոնա-Երևան չվերթի ինքնաթիռը 12 ժամ ուշացումով է հասել «Զվարթնոց». մանրամասներ Պուտինը կոնկրետ հարց է տվել Փաշինյանին․ թշնամու կողմը գնալու ծանր հետևանքը․ ՀՀ նախկին վարչապետ (video) Այդ մարդիկ բոլորը հանցագործներ են, նրանք սարսափելի հանցանք են գործել․ Խոսրով Հարությունյան (video) «ՎԵՐՋ․ Եկել է Աննայի գնալու ժամանակը, ինքն ասում է՝ եկել է ժամանակը»․ Հովհաննես Շահինյան (video) «Ապուշը նման բան կմտածեր․ ասեմ՝ ինչպես եք 300 հազար ադրբեջանցիներին բերելու Հայաստան»․ Աբովյան (video) Արամ Հովհաննիսյա՛ն, իսկ դու ի՞նչ քրեականների հետ կապեր ունես․ Նարինե Դիլբարյան (video) Նիկո՛լ, ի՞նչ TRIPP, լսի՛ր՝ ինչ առաջարկ եմ քեզ հիմա անում․ Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյան (video) «Բա որ Ալենին ասեն՝ շլոր կամ խիյա՞ր․․․» (video) Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել․ «Հետք» «Այ փսլնքոտնե՛ր, վաղը ու՞մ երեխուն եք տանելու, ս*անեք»․ պատերազմի մասնակից (video) Գործակալությունը հորդորում է չհրապարակել Երևանում հայտնաբերված նորածնի դեմքն ու նույնականացնող տվյալները Բա նեղացել էիք, էս ո՞նց այսպես եղավ․ Ագնեսա Խամոյանը՝ Լուսինե Բադալյանին (video) Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին Առաջիկայում այցելելու՞ եք Ստեփանակերտ, ասում եք՝ խաղաղություն է․ Էդգար Ղազարյանը՝ Բադալյանին (video) Ողբերգական դեպք՝ Նոր Հաճնում․ ավտոկռունկը պոկվել և ընկել է քաղաքացիների վրա․ կա 2 զոհ, 1 վիրավոր Ո՞նց անենք, որ ամեն անգամ երկրից դուրս գնալիս դեղ չբերենք հետներս. Մեսրոպ Մանուկյանը՝ Բադալյանին (video) Պատիվ է ճանաչել Ձեզ և լինել Ձեր կողքին․ Ռոբերտ Ամստերդամի ուղերձը Սամվել Կարապետյանին Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվում է դատարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am