«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր, փորձագետ Մոդեստ Կոլերովը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում, անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Մոսկվա այցին, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ դա եղել է ոչ թե աշխատանքային, այլ պաշտոնական այց: «Սա, իհարկե, լուրջ աջակցություն, ճանաչում եւ ավանս է հենց անձամբ վարչապետին»,- ասել է նա: Իսկ հարցին, թե արդյո՞ք այդ ընդունելության պատճառը վարչապետի անձն է եղել, նա նշել է. «Այո՛, սա հատուկ վստահության ժեստ էր, քանի որ Հովիկ Աբրահամյանի դեպքում վստահության նման մակարդակ չկար: Բայց այս ուղեւորությունը չափազանց աղքատ էր, չկան լուրջ, սկզբունքային որոշումներ»: Միաժամանակ նա նշել է, թե իր կարծիքով՝ Հայաստանի համար հիմա մեկ գլխավոր հարց կա. «Թե խորհրդարանական կառավարման անցնելուց հետո ինչպիսին կլինեն Սերժ Սարգսյանի լիդերության մեխանիզմները»,- նշել է նա»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը