ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ թեկնածուի նշանակման հարցը Մոսկվայի ձեռքին գործիք է

«168 ժամ» թերթը գրում է. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ թեկնածուի նշանակման հարցի ձգձգումն արդյունավետ մեխանիզմ է Ռուսաստանի ձեռքին՝ Հայաստանին որոշումներ պարտադրելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ Մշտական խորհրդի «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» որոշման նախագծին, համաձայն որի՝ ՀԱՊԿ ռոտացիոն կարգի համաձայն՝ հաջորդ երկիրը Հայաստանն է, հետեւաբար՝ ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը կլինի Հայաստանի թեկնածուն: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը տեղեկացրել է, որ նախագիծը դեռ պետք է ներկայացվի կառույցի անդամ պետություններին՝ վավերացման համար: Նախագիծը կքննարկվի ՀԱՊԿ գագաթաժողովում: 2016 թվականին Սանկտ Պետերբուրգում կայացած ՀԱՊԿ Խորհրդի նիստի ժամանակ որոշում էր կայացվել, որ կազմակերպության գագաթաժողովը կայանալու է 2017 թվականի ապրիլին: Աղասի Ենոքյանը վստահ չէ, որ ՀԱՊԿ Մշտական խորհրդի որոշումը կվավերացվի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից։ «Ես կարծում եմ, որ պարզապես շատ են եղել խոսակցություններն այն մասին, թե ինչու ՀՀ ներկայացուցիչը, ըստ ռոտացիոն կարգի, չի զբաղեցնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, որի պատճառով նման հաղորդագրություն է տարածվել։ Իսկ մինչ գագաթաժողովը երեւի թե որոշակի ժամանակ կանցնի, գագաթաժողովին կլինեն քվեարկություններ, եւ կտեսնենք, որ կրկին նույն իրավիճակին են բախվելու»,- ասաց Աղասի Ենոքյանը։ Նրա համոզմամբ՝ այս հարցը դարձել է Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու շատ արդյունավետ մեխանիզմ։ «Եթե այլեւս այս մեխանիզմի կարիքը չլինի, գուցե արդեն ՀՀ ներկայացուցիչը զբաղեցնի այդ պաշտոնը, երբ Հայաստանի համար եւս միեւնույն լինի, ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների համար միեւնույն լինի։ Բայց կարծում եմ՝ այս պահին Ռուսաստանը դեռ կարողանում է այս հարցով ճնշումներ բանեցնել Հայաստանի նկատմամբ։ Իրենք տարբեր հարցեր ունեն լուծելու՝ սկսած տնտեսական, քաղաքական, ռազմականից։ Հիշեցնեմ, որ Հայաստանը միացավ ՀՕՊ համակարգին, ձեւավորվեց հայ-ռուսական միացյալ զորախումբ, ակնհայտ է, որ այս ամենը չի բխում ՀՀ շահերից։ Այսինքն՝ սա այն լծակներից մեկն է, որով ճնշումներ են բանեցվում, որոշումներ կորզվում»,- նման կարծիք հայտնեց քաղաքագետը։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am