Աշխարհն ուշադրությամբ է հետեւում ԱՄՆ-ի նոր վարչակազմի գործելաոճին (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն “Transparency International” հակակոռուպցիոն միջազգային կազմակերպությունը մտահոգված է, որ Թրամփի վարչակազմում շահերի բախումը եւ ընտանեվարությունը կարող են վնասել կոռուպցիայի դեմ պայքարում ԱՄՆ-ի առաջամարտիկ լինելու դերին: Բեռլինից գործող “Transparency International” կազմակերպությունն ԱՄՆ-ի նոր վարչակազմում նկատում է մտահոգիչ նշաններ: Կազմակերպության վերլուծաբաններից Ռոբերտ Բարինգթոնի խոսքերով, իրենք մտահոգված են ԱՄՆ-ում իշխանության կենտրոնացմամբ, շահերի բախմամբ, ընտանեվարման, բարեկամներին պաշտոններ բաշխելու փաստերով, ինչպես նաեւ մամուլը լռեցնելու փորձերով: “Սրանք պայմաններ են, որոնք կարող են իջեցնել երկրների սանդղակում ԱՄՆ-ի աստիճանը”: Նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է “չորացնել ճահիճը”, վերացնել Վաշինգտոնում հին ծանոթությունների միջոցով հաստատված կապերը ու իշխանությունը հետ վերադարձնել ժողովրդին: Սակայն իր փեսային Սպիտակ տան խորհրդականի պաշտոնում նշանակելու հանգամանաքն արդեն իսկ շահերի բախում է, որը կարող է մեծապես վնասել կոռուպցիայի դեմ պայքարում Ամերիկայի դերը: “Ամերիկան շատ կարեւոր ու շատ հաջողված դեր է ունեցել այդ պայքարում: Եվ կարող է շարունակել այդ դերը միայն այն դեպքում, եթե կարողանա ուրիշներին հորդորել ապրել իր չափանիշներով: Սակայն լուրջ խնդիր առաջ կգա, եթե անկում ապրեն իր չափանիշները”, ասում է վերլուծաբանը: “Transparency International”-ը նշում է, որ դեռեւս չկան կոռուպցիայի իրական նշաններ, եւ բարձր պաշտոններում Թրամփի ներկայացրած թեկնածուները հաստատվում են պաշտոններում: Նրանցից ամենամանրամասն ու խիստ զննումների է ենթարկվել պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնը: Ինչպես “Չեթըմ Հաուս” վերլուծական կենտրոնի վերլուծաբաններից Ջեքըբ Պարակիլասն է ասում, Թիլերսոնը շատ ճիշտ գործեց, երբ անմիջապես հրաժարվեց “Էքսոն”-ի իր բաժնետոմսերից: “Կառավարության էթիկայի վարչությունն այդ պատճառով համեմատաբար հեշտությամբ կանաչ լույս վառեց նրա առջեւ, երբ մյուս թեկնածուները դեռեւս խնդիրներ ունեն կախված իրենց գլխավերեւում”: Իսկ աշխարհի երկրների առաջնորդները, որոնք այս պահին ցանկանում են դրացիական հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի նոր նախագահի հետ, իրենց օրակարգերում դեռեւս մեծ տեղ չեն հատկացնում ԱՄՆ-ում կոռուպցիայի հավանականությանն ու հնարավորությանը:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am