Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանին կմեղադրի՞ պետական դավաճանության մեջ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ երկար սպասված խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը պարզաբանեց, թե ինչու է Հովիկ Աբրահամյանը լքել կուսակցությունը: Աբրահամյանը կուսակցությունից հեռանալու մասին իր հայտարարության մեջ պատճառներին անդրադարձել էր մեկ բառով. արժանապատվություն: Սերժ Սարգսյանին նա մեղադրում է իր արժանապատվությունը ոտնահարելու մեջ: Ինչպես հայտնի է, ՀՀԿ խորհրդի այս նիստից հետո Հովիկ Աբրահամյանը զրկվելով կուսակցությունում բարձր դիրքերից, դառնալու էր շարքային անդամ, ինչը նրա կարծիքով իր համար անարժանապատիվ վիճակ է: Հովիկ Աբրահամյանի պատկերացումները սեփական անձի մասին այնքան բարձր են, որ նա պետք է փորձի մարդկանց հնարավորինս մեծ խումբ իր հետ հանել ՀՀԿ-ից: Սույն վտանգը չեզոքացնելու համար Սարգսյանն իր ելույթում կուսակցության շարքերը պոտենցիալ լքողներին հասկացրեց, որ կսխալվեն, որովհետեւ Հովիկ Աբրահամյանի ուժի եւ իշխանության ակունքը միմիայն ՀՀԿ-ն էր: Հովիկ Աբրահամյանն արդեն երրորդ անգամ է ենթատեքստով խոսում վարչապետի պաշտոնից իրեն հեռացնելու եւ Կարեն Կարապետյանով փոխարինելու մասին: Երեկ Աբրահամյանը Կարապետյանին անվանեց «տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջուր, որը կարող է մխտռել մայր հունը, բնակավայրեր ոչնչացնել»: Ինքը` Աբրահամյանը «սեփական հողի հոտը կրող առվակն» է: Սրանք թափանցիկ ակնարկներ են եւ լուրջ մեղադրանքներ են պարունակում, որոնք կարող են ինչ-որ պահի ավելի ուղիղ ձեւակերպվել: Հովիկ Աբրահամյանի խնդիրը, բնականաբար, Կարեն Կարապետյանի հետ չէ: Եթե նա երբեւէ ավելի ուղիղ խոսի այս մասին, ապա Սերժ Սարգսյանին կմեղադրի Կարապետյանի նշանակմամբ պետության անվտանգությունն ու ինքիշխանությունը հարվածի տակ դնելու մեջ: Դա պետական դավաճանությանը հավասարազոր մեղադրանք է: Աբրահամյանը, վստահ ենք,  այս առումով Սարգսյանից հետո ամենաինֆորմացված անձն է: Սա է պատճառը, որ Սարգսյանն Էդուարդ Շարմազանովի միջոցով երեկ սպառնաց Հովիկ Աբրահամյանին: Վերջինիս հիշեցվեց Արարատյան դաշտի արտեզյան ջրերը սեփական ձկնաբուծարանների համար անօրինական ճանապարհով օգտագործելու խնդիրը, որը ցանկացած պահի կարող է քրեական գործ դառնալ: Այլաբանորեն նաեւ ասվեց. Աբրահամյանը կրակի հետ է խաղում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am