Հյուսիսի «քամիների» սառնությունը. ռուսները փող չեն տա՞

Ավարտվեց Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Մոսկվա: Կարեն Կարապետյանը «շատ գոհ է» հայ-ռուսական բանակցություններից Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մերձմոսկովյան նստավայրում անցել են հայ-ռուսական բանակցությունները։ Երկկողմ հանդիպմանը հետևած կարճ ասուլիսում Կարապետյանը ընդգծել է, որ բանակցություններից շատ գոհ է. «Մեր բոլոր նախաձեռնություններին ռուսական կողմը դրական է արձագանքել: Պայմանավորվել ենք, որ պետք է ստեղծել հայ-ռուսական ինտեգրացիոն հիմնադրամ՝ ռուսական ներդրումներ Հայաստան բերելու համար»։ Փաստացի, Կարապետյանի այցը` Ռուսաստանից գումար բերելու համար ակցիա էր: Հայաստանում, որտեղ երկու ամիս անց ընտրություններ են տեղի ունենալու` պարզ է, որ իշխանությունը` ի դեմս վարչապետ Կ.Կարապետյանի պետք է ցույց տա, որ կարողանում է պայմանավորվել ռուսների հետ ու «փող» բերել: Սա կարևոր է Կարեն Կարապետյանի համար ոչ միայն Հայաստանի տնտեսական զարգացման, այլև` քաղաքական իմաստով: Ողջ քաղաքական դաշտը վայելում է Ռուսաստանի աջակցությունը, ով, ով` Կարապետյանը հասկանում է, որ դրանք իրականում «ականներ» են այն իմաստով, որ հարկ եղած պահին կարող են «հարձակվել» ու քննադատել չհաջողած Կարեն Կարապետյանին: Ահա, այս պատճառով Կարեն Կարապետյանի այցը շատ կոնկրետ քաղաքական նշանակություն ունի, դրա արդյունքները պետք են իրեն` քաղաքական դաշտում ազդեցության ամրապնդման, իշխանության մեջ` վերնախավի անվերապահ աջակցությանն արժանանալու համար, ինչպես նաև պոտենցիալ ռուսամետ «ընդդիմադիրների» ձայնը կտրելու համար: Սակայն հարկ է նկատել, որ հայ-ռուսական բանակցություններին հետևած ասուլիսին Ռուսաստանի վարչապետը այս կապակցությամբ ավելի զգուշավոր հայտարարություն է արել, ասելով, որ ներդրումային հիմնադրամը գաղափար է, և պետք է դեռ հասկանալ, թե ինչ ֆինանսավորում պետք է ունենա այդ հիմնադրամը։ Այսինքն, կարելի է ասել, որ վարչապետի հույսերն այդքան էլ հիմնավոր չեն, ռուսական կողմը, թերևս, դեռ ծանրութեթև պետք է անի` Կարեն Կարապետյանի խնդրանքը: Մեդվեդևը բառացիորեն ասել է. «Մենք քննարկել ենք համագործակցության մի շարք այլ ուղղություններ, նաև ներդրումային համագործակցությունը և այդ նպատակով հատուկ հիմնադրամ ստեղծելու գաղափարը: Իմ գործընկերոջ հետ պայմանավորվել ենք համապատասխան գերատեսչություններին հանձնարարական տալ՝ վերլուծելու նման հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը, ներդրումային համագործակցության ուղղությունները և ֆինանսավորման աղբյուրները: Եվրասիական տնտեսական միության շրջանակում մենք այժմ խաղի միասնական կանոններ ունենք: Դրանք հասկանալի են և´ ռուսաստանյան, և´ հայաստանյան բիզնեսին: Մենք կարծում ենք, որ մաքսային և այլ բյուրոկրատական ընթացակարգերն ավելի քիչ կլինեն, այդ պատճառով պետք է առաջ շարժվել մեր շուկաներն ավելի բաց դարձնելու համար»: Կարապետյանի ռուսաստանյան այցի սենսացիան, կարելի է ասել, մեկ այլ ուշագրավ իրադարձություն է: Ռուսաստանցիները այսուհետ Հայաստան կարող են այցելել ներքին անձնագրերով, այս մասին հայտարարեց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ հայաստանցի պաշտոնակից Կարեն Կարապետյանի հետ ունեցած բանակցություններից հետո: Մեդվեդևը նշել է, որ համաձայնագիրը պետք է ամրապնդի երկու երկրների միջև հումանիտար համագործակցությունը: Ռուսաստանի և Հայաստանի միջև գործում է առանց վիզայի ռեժիմ, սակայն Հայաստան մեկնելու համար ռուսաստանցիները մինչ այժմ պետք է արտասահմանյան անձնագիր ունենային: Նկատենք, որ Հայաստանի վարչապետի՝ Ռուսաստան կատարած այցը լուսաբանել են բոլոր հիմնական ռուսաստանյան լրատվամիջոցները՝ շեշտելով, որ կնքվել է համաձայնագիր, որը թույլ է տալիս Ռուսաստանի քաղաքացիներին Հայաստան այցելել ներքին անձնագրերով։ Հայաստանից բացի ներքին անձնագրերով Ռուսաստանի քաղաքացիները կարող են այցելել Բելառուս, Ղազախստան, Տաջիկստան, Ղրղըզստան, ինչպես նաև Աբխազիա և Հարավային Օսիա: «Իհարկե, շատ կարևոր է նաև հումանիտար ասպեկտը, մեր քաղաքացիների միջև ուղիղ կապերի ընդլայնումը: Այստեղ մեզ մոտ ամեն ինչ կարգին է, բայց, այնուամենայնիվ, մենք պայմանավորվել ենք, և դա ևս ընթացիկ այցի արդյունք է, որ մեր երկրի բնակիչները կարողանան Հայաստան այցելել նաև ներքին քաղաքացիական անձնագրերով, ինչի մասին նույնպես փաստաթուղթ ստորագրվեց: Դա կամրապնդի համագործակցությունն այնպիսի կարևոր ոլորտում, ինչպիսին հումանիտար, մարդկային հարթության վրա համագործակցությունն է: Չնայած մեր երկրների միջև տնտեսական կապերը համընդգրկուն բնույթ ունեն և Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի առաջատար գործընկերը, այնուամենայնիվ, կա ոլորտ կամ նշաձող, որտեղ այդ համագործակցությունը կարելի է զարգացնել գործնականում զրոյից: Դա շատ կարևոր է մեր հարաբերությունների ապագայի համար», ասել է Մեդվեդևը: Ստացվում է, որ Կարեն Կարապետյանի այցը ունեցել է Մոսկվայի համար շատ կոնկրետ արդյունքներով նշանակություն: Իհարկե, տուրիզմի զարգացումը կարևոր է Հայաստանի համար, բայց արդյոք սա Ռուսաստանից քաղաքական կախվածության հերթական քայլը չէ՞... Թամար Բագրատունի

դիտվել է 378 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am