Եթե Պուտինից ներողություն չխնդրեն

Պուտինը չի պլանավորում հանդիպել Էրդողանի հետ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում լարվածության աստիճանը ոչ միայն չի մարում, այլև նորանոր դրսևորումներ է ստանում: Փոխադարձ մեղադրանքները չեն դադարում, դրանք կարծես առավել խորքային հնարավոր բարդ հետևանքների մասին ահազանգ են հիշեցնում... Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին շրջանում չի հանդիպել և չի պլանավորում որևէ շփում ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Որևէ շփում չի եղել։ Ինձ հայտնի չէ, որ պլանավորվել է որևէ շփում»,- ասել է նա։ Նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի պլանավորում հանդիպել Թուրքիայի ներկայացուցիչների հետ։ Նա նաև հավելել էր, որ Ռուսաստանը որևէ բան չի արել Թուրքիայի հետ հարաբերությունները վատթարացնելու համար, և որ ամեն ինչ գալիս է Թուրքիայից, ինչն էլ խորին ափսոսանք է հարուցում։ Իսկ Russia Today-ին տված հարցազրույցում ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ռուս-թուրքական հարաբերություններն ապրում են բարդ ժամանակաշրջան, սակայն մշտապես ելք կա յուրաքանչյուր իրավիճակից. «Կարելի է վստահաբար ասել այն մասին, որ ռուս-թուրքական հարաբերություններն ապրում են ոչ պարզ ժամանակներ։ Դա հիրավի այդպես է: Սակայն մշտապես կան հեռանկարներ, մշտապես գոյություն ունի յուրաքանչյուր իրավիճակից դուրս գալու ելք»։ Նարիշկինի խոսքերով՝ թուրքական կողմը՝ հանձինս նախագահ Ռեջեփ Էրդողանի, պետք է ամենաանկեղծ ձևով ներողություն խնդրի, պատժի մեղավորներին և վերանայի Սիրիայում իրավիճակի հանդեպ իր քաղաքականությունը. «Չէ՞ որ համայն աշխարհի համար այժմ ակնհայտ է, որ թուրքական կողմը դժբախտաբար օգնել է ԴԱԻՇ-ին՝ նավթ գնելով նրանից և այլ աջակցություն ցուցաբերելով ահաբեկիչների բանդաներին։ Անկասկած է, որ դա համատեղելի չէ քաղաքակիրթ պետության պահվածքի հետ»։ Ռուսաստանը զբաղված է Սիրիայի ներքին օկուպացմամբ Մինչդեռ պաշտոնական Անկարայի մեղադրանքներն ավելի ու ավելի են լրջանում` Ռուսաստանի իշխանությունների ուղղությամբ... Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կարծում է, որ Սիրիայում Ռուսաստանի գործողությունները կրում են օկուպացիոն բնույթ։ Էրդողանն այդ մասին հայտարարել է Սենեգալում լրագրողների հետ զրույցում, ուր ժամանել է իր լատինամերիկյան շրջագայության ավարտից հետո։ Էրդողանը մեկնաբանել է ՌԴ ՊՆ-ի այն հայտարարությունը, թե լուրջ հիմքեր կան կասկածելու, որ Թուրքիան նախապատրաստվում է ներխուժել Սիրիայի տարածք։ «Ռուսաստանը նախ պետք է պատասխան տա այն մարդկանց համար, որոնց նա սպանել է Սիրիայում։ Սիրիայում (Բաշար Ասադի) վարչակարգի հետ համագործակցությամբ սպանվածների թիվը ներկայումս հասնում է մոտ 400.000-ի։ Ռուսաստանը զբաղված է Սիրիայի ներքին օկուպացմամբ։ Տարտուսում Ռուսաստանի ծովային բազայի, Լաթաքիայում ավիաբազայի առկայությունը վկայում են Ասադի համար «գաճաճ պետություն» ստեղծելու փորձերի մասին։ Սիրիայում արդեն իսկ ավարտվել է Ասադի ժամանակը։ ԴԱԻՇ-ն ու մյուս խմբավորումներն արդեն իսկ մասնատել են Սիրիան։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նա գտնվում է վտանգի մեջ։ Թուրքիան Սիրիայի հետ ունի 911 կիլոմետրանոց սահման, և ներկայումս վերստին երկիր է հոսում փախստականների ալիքը։ Իսկ Ռուսաստանը սահման ունի՞ Սիրիայի հետ։ Իսկ Իրա՞նը։ Նրանք ասում են, որ իրենց կանչել է Ասադը։ Սակայն, ոչ բոլոր հրավերներին է անհրաժեշտ պատասխանել, որովհետև այնտեղ (Սիրիա) կա Ասադը, որը զբաղված է պետական ահաբեկչությամբ։ Եվ նրան աջակցողները կիսում են այդ հանցանքի մեղավորությունը»,- ասել է Էրդողանը։ Իսկ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հավելել է, թե Ռուսաստանը Թուրքիային մեղադրել է Սիրիայում գործած հանցանքների համար, որպեսզի շեղի ուշադրությունը այդ երկրում սեփական հանցագործություններից: Դավութօղլուն, մասնավորապես, ասել է. «Ռուսները փորձում են կոծկել իրենց հանցագործությունները Սիրիայում: Նրանք պարզապես իրենց հարձակումներից ուշադրությունը փոխադրում են քաղաքացիական բնակչության վրա, մինչդեռ այդ երկիրը արդեն ներխուժել է Սիրիա»: Նա նաև շեշտել է, որ «Թուրքիան իր անվտանգությունն ապահովելու համար ցանկացած քայլերի իրավունք ունի»: Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսաստանյան կողմը Թուրքիային մեղադրել էր Սիրիա ներխուժման մտադրության համար՝ ըստ թուրք-սիրիական սահմանի զարգացումների: Էրդողանի քաղաքականությունը հանգեցնում է Թուրքիայի փլուզմանը Միջազգային հեղինակավոր պարբերականները շարունակում են մեծ թափով քննադատել Էրդողանի քաղաքականությունը թե սիրիական խնդրում, թե երկրի ներսում` տարբեր հիմնախնդիրների ուղղությամբ: Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վարած քաղաքականությունը Թուրքիան դնում է փլուզման շեմին։ Ներքին հակամարտություններից ու լարված հարաբերություններից պարտված է դուրս գալիս թուրք ժողովուրդը։ Պարբերականը հիշեցնում է, որ մինչև 2002-ը, երբ Թուրքիայում իշխանության եկավ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը` ԱԶԿ-ն, Թուրքիան հետևում էր Քեմալ Աթաթուրքի «Խաղաղություն երկրում, խաղաղություն արտերկրում» խորհրդին։ Այն ժամանակ Թուրքիան ՆԱՏՕ-ի հարգալից անդամ էր՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարներով։ ԱԶԿ-ն ներկայացրել էր որպես արևմտյան, ռեֆորմիստական, նեոլիբերալ ու աշխարհիկ կուսակցություն, իսկ եվրոպացի քաղաքական գործիչները Թուրքիան անվանում էին աշխարհի ու ժողովրդավարական երկրի ոգեշնչող օրինակ։ Սակայն երկրում իրավիճակը փոխվեց ԱԶԿ-ի իշխանության գալով։ Աթաթուրքի խորհուրդը փոխարինվեց «զրո խնդիր հարևանների հետ» հայեցակարգով, ինչի հետևանքով Թուրքիան վերստին վիճեց իր բոլոր հարևանների հետ։ Նրան հաջողվեց իրենից հեռացնել Ռուսաստանին այն բանից հետո, երբ նրա ռազմաօդային ուժերը Սիրիայում կործանեցին ռուսական «Սու-24» ինքնաթիռը։ Բացի այդ, Էրդողանը սադրեց քաղաքացիական պատերազմ քրդերի հետ, որը սպառնում է կործանել Աթաթուրքի ու նրա կողմնակիցների ստեղծած Թուրքիան։ Էրդողանը հետապնդում է այլակարծության բոլոր դրսևորումները՝ քննադատներին ու քաղաքական ընդդիմադիրներին անվանելով դավաճաններ ու ահաբեկիչներ։ Ի դեպ, համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որն առնչվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի երկօրյա այցին դեպի Էկվադորի մայրաքաղաք Կիտո։ Տեսանյութում երևում է, որ Էրդողանի դեմ բողոքի ակցիա են կազմակերպել քրդերի կողմնակիցները, որոնք վանկարկել են «Հեռու», «Մարդասպան», «Փառք Քուրդիստանին»։ Էրդողանի թիկնապահները կոտրել են ցուցարարներից մեկի քիթը։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am