Հեռախոսս գրավատանն եմ թողել, որ սիրածս աղջկան սրճարան հրավիրեմ. Հայկ Պետրոսյան

Ըստ երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանի, կյանքն առանց կանանց նույնն է, ինչ պոմիդորով ձվավածեղն առանց պոմիդորի։ Իսկ կնոջը գեղեցկացնում է համեստությունն ու լայն բացվածքով զգեստը․․․ Կանանց, սիրո ու անձնական հարաբերությունների մասին Wnews.am-ի հարցերին Հայկը թեպետ հումորով, բայց անկեղծ է պատասխանել.   -Կնոջը ոչինչ այդքան չի գեղեցկացնում, որքան… -Ճիշտ քանակությամբ ընդունած ալկոհոլը՝ կասեր ռուսը , ֆրանսիացին կասեր՝ որքան իր կողքի տղամարդը, որոշ հայեր կասեին՝ մաքուր անցյալը, ես էլ կավելացնեի՝ համեստությունը և լայն բացվածքով զգեստը․․․ -Ի՞նչը Ձեզ կարող է աղջկա մեջ միանգամից հիասթափեցնել։ -Մտավոր ունակությունների պակասը, փայտփորիկի երևակայություն ունենալու տխուր փաստը, քաղաքականությամբ զբաղվելը, թթվելու խասիաթը (չնայած վերջինը միանգամից չի արտահայտվում ), երբեմն էլ պատահում է՝ աղջիկները եղունգներն այնպես են ներկում, զարդարում, որ ակամայից տպավորություն է ստեղծվում, թե դժբախտ մանկություն են ունեցել, մեկ էլ գիշերը ձայներ լսելը – էն որ նեղմաջալին ասում ա – ոնց որ թե տուն մարդիկ են մտել ))))))) -Արդյո՞ք աղջկա կրոնն ու ազգությունը Ձեզ համար նշանակություն ունեն: -Դե, նախընտրելի է, որ հայ լինի կամ ֆրանսուհի կամ քրիստոնյա կամ Նատալի Պորտման, բայց որ սիրտս մոնղոլ աղջկա կպնի – հո չեմ հրաժարվելու ինչ ա թե հայ չի, ամեն դեպքում մորմոն չէի ուզի։ Այսպես ասեմ՝ գուցե մոնղոլ, բայց ոչ մորմոն)) -Կնոջ զգեստապահարանի ո՞ր իրին եք ուշադրություն դարձնում, ըստ Ձեզ, ի՞նչն է նրան գրավիչ դարձնում։ Ինձ դուր է գալիս, երբ կինը հագնում է էլեգանտ երեկոյան զգեստ և գիտի՝ ինչպես այդ հագուստը կրել։ -Հաճա՞խ եք սիրահարվում։ -Քանի որ Երևանում շատ են սիրուն աղջիկները, կարելի է ասել՝ ամեն օր սիրահարվում եմ։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա ոչ, քանի որ գնալով ավելի բծախնդիր եմ դառնում սիրահարվելու հարցում։ -Որքա՞ն է տեւել ամենաերկար սիրային հարաբերությունը։ -Դե եթե հաշվի առնենք, որ մեր դասարանի Աննան մինչև հիմա իմ սրտում է՝ չնայած որ 2-րդ դասարանում մեկնեց ԱՄՆ և ես նրան այլևս չտեսա, կարելի է ասել 20 տարուց ավել))) -Ձեր առաջին սիրո խոստովանությունը. ի՞նչն է տպավորվել։ -Տպավորվել է իմ հիմար լինելը, փոքր էի, մեր բակի աղջիկներից էր, շատ անհաջող ստացվեց, այդ դեպքից հետո խուսափում եմ սեր խոստովանել, միայն բացառիկ պահերի։ Ընդհանրապես ես կողմնակից չեմ, որ 10 րոպեն մեկ ասում են՝ կյանքս սիրում եմ քեզ. արժեզրկվում է մի տեսակ խոստովանության հուզականությունը, սպասումը․․․ ոնց որ ասեն ՝ մի բաժակ սուրճ կտա՞ք։ -Իսկ ի՞նչ ավարտ ունեցավ այդ սիրո խոստովանությունը։ Պատասխան ստացա՞ք։ -Շատ մանրամասներ չեմ հիշում՝ փոքր էինք, բայց վերջում իրար միասին պաղպաղակ կերանք, ինչն էն ժամանակ համարժեք էր ոնց որ հիմա, ասենք, գնանք ռոմանտիկ երեկո անցկացնենք։ -Երբ ետ եք նայում Ձեր ապրած սիրային կյանքին, հնարավորության դեպքում կկրկնեի՞ք ամեն ինչ, թե՞ եղել են մարդիկ, որոնց հետ հարաբերությունները համարում եք ժամանակի կորուստ: -Անցյալում միշտ էլ բաներ կան, որ չես արել և կուզեիր արած լինել ու հակառակը։ -Ձեզ համար կարևո՞ր է, թե հարաբերություններում ով է անում առաջին քայլը: -Ինձ համար՝ չէ, կանանց համար է կարևոր։ -Սիրո համար որեւէ բան զոհաբերե՞լ եք։ -Մի անգամ հեռախոսս գրավատանն եմ թողել, որ սիրածս աղջկան սրճարան հրավիրեմ. սա զոհաբերությու՞ն է։ -Իսկ այդ «զոհաբերությունը» գնահատվե՞ց։ -Նա չիմացավ, որ սրճարան է եկել լոմբարդի փողերով, այնպես որ չէր կարող գնահատական տալ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am