ԵԽԽՎ-ում բարձրացրվել է Սիրիայում հայկական բնակավայրերի, եկեղեցիների եւ մշակութային օջախների ոչնչացման հարցը

ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի քննարկումներին հայկական պատվիրակության անդամները շարունակել են ակտիվորեն մասնակցել՝ յուրաքանչյուր առիթ օգտագործելով եվրոպական օրակարգում Հայաստանին հուզող խնդիրների արծարծման համար՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանին ուղղակիորեն առնչվող հարցեր այս նստաշրջանի աշխատանքներում ընդգրկված չեն եղել: Հունվարի 26-ին ՀՀ ԱԺ եւ ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը «Իրավիճակը Սիրիայում եւ դրա ազդեցությունը շրջակա երկրների վրա» թեմայով հրատապ կարգով հրավիրված բանավեճի ձեւաչափում ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնել իր ելույթը, որտեղ բարձրացրել է Սիրիայում հայկական բնակավայրերի, եկեղեցիների, մշակութային օջախների ոչնչացման եւ մեծաթիվ սիրիահայ փախստականների հարցը: Սիրիայում եւ դրանից դուրս ծավալվող իրավիճակն ԱԺ փոխնախագահը խիստ մտահոգիչ է համարել Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը գտնվում է Մերձավոր Արեւելքի անմիջական հարեւանությամբ: Բազմաթիվ առիթներով Հայաստանը դատապարտել է ԴԱԻՇ եւ այլ ահաբեկչական խմբավորումների կողմից կատարված հանցագործությունները, որոնք սպառնում են մարդկանց տարածաշրջանում եւ դրանից դուրս: Մեր երկրի անունից ողջունելով հաստատված հրադադարի ռեժիմն այդ ծանր իրավիճակում եւ հույս հայտնելով, որ այն կհանգեցնի տեւական խաղաղության՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն իր ելույթում ընդգծել է, որ պատերազմը Սիրիայում ունեցել է ավերիչ ազդեցություն քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքների վրա՝ չշրջանցելով նաեւ հայերին՝ Սիրիայի, Իրաքի եւ տարածաշրջանի ավանդական համայնքների ներկայացուցիչներին: «Մեր հայրենակիցներից շատերը մահացել են ահաբեկչական հարձակումների եւ ռազմական գործողությունների ընթացքում: Հայկական բնակավայրերը, եկեղեցիները, դպրոցները եւ մշակութային հաստատություններն ավերվել են»,- փաստել է տիկին Նաղդալյանը՝ միաժամանակ հավելելով, որ երախտագետ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա հարյուր տարի առաջ Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից հետո հայ փախստականների՝ նաեւ արաբական երկրներում ապաստան գտնելու փաստը: «Այսօր էլ հազարավոր հայեր Մերձավոր Արեւելքի այլ ժողովուրդների հետ միասին ստիպված են կրկին լքել իրենց բնակավայրերը: Միայն Սիրիայից ավելի քան 20 հազար հայ ապաստան է գտել Հայաստանում՝ դարձնելով մեր երկիրը սիրիացի փախստականներին ընդունող թվով երրորդ խոշորագույն երկիրը Եվրոպայում»,- նշել է Հերմինե Նաղդալյանը: ՀՀ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ Հայաստանն զգալի ջանքեր է գործադրել փախստականներին աջակցման եւ ինտեգրման ուղղությամբ, առաջարկել փախստականների համար արագացված ապաստանի հայցման, բնակության թույլտվության եւ քաղաքացիության տրամադրման ընթացակարգեր: Պետությունն աջակցում է նրանց գործարարությամբ զբաղվելուն, տրամադրում է երկարաժամկետ բնակության վայր, ապահովում է անվճար բժշկական օգնությամբ եւ կրթաթոշակով: «Մենք հավատացած ենք, որ միջազգային հանրությունը պետք է առավել համարժեք անդրադառնա Սիրիայի փախստականների, ինչպես նաեւ նրանց պաշտպանության ընդհանուր խնդրին»,- իր ելույթում համոզմունք է հայտնել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը՝ ողջունելի համարելով Կիպրոսի՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում իր նախագահության ընթացքում մշակութային ժառանգության պաշտպանությունը որպես առաջնահերթություն դիտարկելու նախաձեռնությունը: «Մենք բոլորս աղքատացել ենք այս պատերազմի ընթացքում՝ Սիրիայում տեղի ունեցած մշակույթի դեմ ուղղված բարբարոսական ավերածություններից հետո՝ Պալմիրան, Հալեպի Ցիտադելը դրա ցայտուն օրինակներն են: Որպես աշխարհի քաղաքացիներ՝ մենք պատասխանատու ենք եւ պարտավոր ենք ջանքեր գործադրել՝ կանխելու մշակութային հուշարձանների ոչնչացումը թե պատերազմական, եւ թե հատկապես խաղաղ ժամանակահատվածում»,- եզրափակել է ելույթը Հերմինե Նաղդալյանը:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am