ՊՆ նախկին նախարար Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր Նորք Մարաշի «հանցավոր խմբի» գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց, որ դեռ անցյալ դատական նիստի ժամանակ է դատարանից ճշտել՝ դատարանը պահանջո՞ւմ է ՔԿՀ-ից Շիրխանյանի բժշկական անկետաները, դատարանը դրական պատասխան է տվել: «Բանտապետը որոշել է, որ չի տալու: Դե սա ուղղակի սանձարձակություն է. բանտապետը դատարանի փոխարեն պետք է որոշի՝ դատարանն ինչ պետք է ուսումնասիրի, ինչը չէ»,- ասաց Հայկ Ալումյանը:
Նշենք, որ 2015 թ. Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով անցնող Վահան Շիրխանյանը պահանջում է իրեն տրամադրել պատգարակ, քանի որ առողջական վիճակը շատ վատ է եւ չի կարող ոչ երկար կանգնած, ոչ էլ նստած մնալ:
Այս գործով դատաքննություն դեռ չի սկսվել: Արդեն 4-րդ անգամ նիստը հետաձգվում է:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը