Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հունվարի 27-ին կրկին հետաձգեց Նորք Մարաշում 2015 թվականի նոյեմբերին վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը, քանի որ նիստին չէր ներկայացել ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը:
ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետը դատարանին հայտնել էր, որ Վահան Շիրխանյանը հրաժարվել է դուրս գալ ՔԿՀ խցից և ուղեկցվել դատական նիստերի դահլիճ՝ այսօր նշանակված դատական նիստին մասնակցելու համար: Դատարանի գրությանն ի պատասխան՝ գրություն էր ստացվել այն մասին, որ Վահան Շիրխանյանի հիմնարկ ընդունվելիս ՔԿՀ-ն տեղեկացել է, որ նա ունի առողջական խնդիրներ, մշտապես գտնվել է բժիշկների հսկողության տակ և ուշադրության կենտրոնում, այդ թվում՝ քաղաքացիական հիվանդանոցներում բազմաթիվ բժշկական հետազոություններ է անցել: Գրության մեջ նկարագրված էր, թե առողջական ինչ խնդիրներ են արձանագրվել, ինչպես նաև նշվել էր, որ Վահան Շիրխանյանին անկողնային ռեժիմ չի նշանակվել:
Վերջինս հայտարարել էր, որ դատարան կարող է տեղափոխվել միայն պատգարակով և մասնակցել նիստերին պառկած վիճակում, մինչդեռ բժշկական տեղեկանքի համաձայն՝ Շիրխանյանի առողջական վիճակը գնահատվել էր բավարար, ինչը թույլ էր տալիս նրան ներկա գտնվելու նիստերին:
Այսպիսով` նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 17-ը:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը