Սերժ Սարգսյանը ասաց, թե ինչ է լինելու Հովիկ Աբրահամյանի հետ

ՀՀԿ խորհրդի նիստին Սերժ Սարգսյանի ելույթում հնչած  մի շարք ուշագրավ հայտարարություններից կարելի է ընդհանուր եզրակացություն անել մի բանի մասին, որ իշխանության գործը լուրջ է, այն ճաքեր է տալիս։ Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հարցին Սերժ Սարգսյանը կարճ է կապել․« Շատ հակիրճ եմ ասում՝ ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը»,- ասել է նա։ Սերժ Սարգսյանի անդրադարձն ինքին զարմանալի է, քանի որ եթե, ինչպես ՀՀԿ-ականներն են պնդում, Հայաստանը իրավական եւ օրինակարգ երկիր է, ապա որեւէ քաղաքացու քաղաքականությամբ զբաղվելու իրավունքը սահմանում է ոչ թե Սերժ Սարգսյանը, կամ երկրի ղեկավարը, այլեւ Մայր օրենքը՝ Սահմանադրությունը։ Բայց սա ըստ ամենայնի նշանակում է, որ Սերժ Սարգսյանի գծած սխեման իր հունով չի գնում։ Հասկանալի է, որ երկու տարի առաջ Ծառուկյանի հետ կատարվածից հետո միայն փոխպայմանավորվածության արդյունքում կարելի էր վերադառնալ, բայց Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ականների տրամագծորեն հակառակ հայտարարություններից կարելի է եզրահանգել, որ իրավիճակ է փոխվել։ Հիշեցնենք, որ ՀՀԿ-ականները, գրեթե ծափողջուններով ողջունեցին Գագիկ Ծառուկյանի վերադարձը, նույնիսկ Ծառուկյանի ամենամոլի քննադատ Արմեն Աշոտյանը հայտարարեց․«Ես դրական եմ վերաբերում քաղաքական ուժերի ու գործիչների, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի մտադրություններին մասնակցելու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին» ասաց նա ու կանխատեսեց հետաքրքիր ընտրապայքար։ Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը կամ «քցում» է թիմակիցներին՝ ինքը սկզբունքային երեւալով, կամ էլ ինչ-ինչ պայմանավորվածություններ են խախտվել, համենայն դեպս, ոչ հօգուտ Սերժ Սարգսյանի։ Մյուս ուշագրավ հայտարարությունը Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ից հեռանալու վերաբերյալ է։ Սերժ Սարգսյանը թեպետ անվանական չի խոսում, բայց ակնարկից հասկանալի է, թե խոսքն ում է ուղղված․«Մյուս հարցը առավել քան ծիծաղելի է. ուղղակի զավեշտական են այն փորձերը, որ անում են մարդիկ՝ ցանկանալով ներկայացնել, թե Հանրապետականից արտահոսք կա: Ի՞նչ ասեմ, դուք էլ գիտեք, որ դա անհեթեթություն է. միայն վերջին մի քանի ամիսներին մեր կուսակցությանը անդամագրվել է 11000-ից ավելի մարդ: Ուզում եմ այս թեմային արձագանքել փոխաբերաբար: Գիտեք՝ մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, և որևէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու», հայտարարել է նա։ Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո լուրեր են պտտվում, որ նրա հետեւից գնալու են բազմաթիվ կուսակցականներ, քանի որ վերջինս ՀՀԿ-ում առանցքային դերակատար էր ու այս տարիներին հասցրել էր մեծ թիմ հավաքել։ Սերժ Սարգսյանի համեմատությունը կարելի է սպառնալիք որակել ուղղված նախկին վարչապետի հասցեին, որ «կչորացնի» վերջինիս։ Սակայն մի հարցի վրա Սերժ Սարգսյանը ուշադրություն չի դարձրել, որ քիչ չեն գետերը, որոնք սկիզբ են առել փոքր վտակների միավորումից, եթե ցամաքեն փոքրիկ վտանկները, կցամաքի նաեւ գետը։ Անի Սահակյան

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am