Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Երևանի քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանին ազատել է աշխատանքից: Երևանի քաղաքապետի մեկ այլ որոշմամբ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Դավիթ Գրիգորյանը: Նշենք, որ Արմեն Հարությունյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի քրոջ փեսան է։
Մհեր Սեդրակյանի անմիջական ջանքերով է Արմեն Հարությունյանը դարձել Էրեբունու թաղապետ եւ տարիներ ի վեր պաշտոնավարել: Սակայն այսօր արդեն նրան պաշտոնից ազատելով` ըստ էության հաստատվում են լուրերը, որ Մհեր Սեդրակյանը դուրս է գալիս ՀՀԿ-ից: Հարազատներին աշխատանքից ազատելը կլանի պարագլխի հեռանալուց հետո արվող առաջին քայլն էր, ինչը տեսանք նաեւ Հովիկ Աբրահամյանի դեպքում, երբ նրա եղբորորդին` Արմավիրի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանն ազատվեց պաշտոնից:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը