Ինչպես հայտնում է rusarminfo.ru-ն, ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զեյնետդինովը կայքին տված հարցազրույցում հայտնել է,որ հունվարի 24-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Մշտական խորհուրդը համաձայնեցրել է «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» որոշման նախագիծն ու այն ուղարկել կազմակերպության անդամ երկրների վավերացմանը:
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» ՀԱՊԿ որոշման մեջ համաձայնեցվել է այն երկիրը, որի թեկնածուն դառնալու է կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարը: Դա Հայաստանն է: Նաև որոշվել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը ընտրվելու է 3 տարի ժամկետով:Որոշումը քննարկվելու է 2017 թվականի ապրիլին կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների հաջորդ գագաթաժողովի ժամանակ, և եթե հաստատվի նախագիծը, կնշանակվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար։ Հարցն այն մասին, թե ով է Հայաստանից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուն, պետք է հասցեագրվի հայկական կողմին։ ՀԱՊԿ քարտուղարությունը պարտավոր չէ տալ որևէ տեղեկություն գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող թեկնածուի վերաբերյալ»,- ասել է Զեյնետդինովը։
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը պետք է ընտրվեր դեռևս 2016 թվականի հոկտեմբերին Երևանի գագաթաժողովի ժամանակ, սակայն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի բացակայության պատճառով հարցի քննարկումը տեղափոխվեց մինչև դեկտեմբեր, իսկ Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-ին կայացած գագաթաժողովում հարցը չքննարկվեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայության պատճառով։
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը