Զգուշացում Մոսկվայից Սերժ Սարգսյանին` «փուռը չտալ» Կարեն Կարապետյանին

Բուրժուադեմոկրատական հեղափոխության երբեմնի ջատագով, Կրեմլի հայ «սուրհանդակ», Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը կրկին հայտնվեց: 1in.am-ին տված հարցազրույցում նա անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական իրավիճակին` Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ից դուրս գալու հայտարարությունից հետո: Այս հարցազրույցը ցույց է տալիս, իրականում, թե որքան են կախված ներհայաստանյան գործընթացները` ռուսաստանյան տրամադրություններից: Կարախանյանն ակնհայտորեն ցույց է տալիս իր համակրանքը գործող վարչապետի` Կարեն Կարապետյանի նկատմամբ, բացելով որոշ ուշագրավ փակագծեր... «Հանրապետական կուսակցությունն իրենից ներկայացնում է քրեաօլիգարխիկ համակարգի`քաղաքական ինչ-որ թև և այս իրավիճակում, երբ կա նոր վարչապետ, նոր վարչապետի թիմ, նոր կողմնակիցներ են ներմուծվում ՀՀԿ՝ այդ պահից վճռված էր, որ Հովիկ Աբրահամյանը պետք է դուրս գա Հանրապետական կուսակցությունից։ Շատ ուժային կենտրոններում՝ այն գերտերություններում, որոնք հետևում են Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, այստեղ ունեն իրենց հետաքրքրությունները՝ այդ մասին արդեն գիտեին, դա պարզ էր։ Եվ դա կապված չէր այն հանգամանքի հետ, որ Հովիկ Աբրահամյանը եկավ Մոսկվա, հանդիպեց Մեդվեդևի հետ՝ իրեն ասացին գնա դուրս արի և այլն։ Նման բան չկա։ Հովիկ Աբրահամյանը, ավանդույթի համաձայն, չէր ցանկանում դառնալ երիտասարդ թոշակառու և բնական է՝ քաղաքականությունից դուրս չի գա։ Իր բոլոր բացասական կողմերով հանդերձ՝ Հովիկ Աբրահամյանը իրենից ներկայացնում է ռեսուրս։ Ճիշտ է՝ համակարգի կարկառուն դեմքերից մեկն է, բայց պայմանականորեն դուրս մնալով համակարգից՝ ունի ռեսուրս, և հիմա իր տեղն է փնտրում։ Այսինքն՝ տեղ, որտեղ կարող է կիրառել իր ռեսուրսները, ուժերը։ Այսօրվա դրությամբ, որ նայենք, բնական է՝ Հովիկ Աբրահամյանը ինքն է դիմել Սերժ Սարգսյանին, որ ուզում է գալ Մոսկվա կոնսուլտացիաներ անցկացնել, հանդիպումներ ունենալ։ Այսինքն՝ իր այցը Մոսկվա Սերժ Սարգսյանի համաձայնությամբ է տեղի ունեցել, որ գա հանդիպումներ ունենա, խորհուրդներ ստանա», ասում է Կարախանյանը։ Այն, որ Հովիկ Աբրահամյանը ռեսուրս է և այնպիսի ռեսուրս, որ  ի ընդլայնմանը նույնիսկ Սերժ Սարգսյանը կարող էր դեմ լինել` իհարկե, իրականություն է: Բայց հազիվ թե Աբրահամյանն այս մթնոլորտում Մեդվեդևին հանդիպելը` համաձայնեցներ Սերժ Սարգսյանի հետ: Ավելին` այդ քայլով, թերևս, Աբրահամյանը կրկին ապացուցել է, որ ռեսուրս է և կարող է առանձին գործել: Ինչևէ, ըստ Կարախանյանի` Աբրահամյանը հիմա ուզում է իր տեղը գտնել. «Եթե կունենա առաջարկներ հետագայում՝ Մոսկվան կմտածի, թե ինչ կլինի։ Կարող է Ռուսաստան-Հայաստան համագործակցության տարբեր ծրագրերով լինի։ Եվ այս ֆոնին հետաքրքիր է դառնում Կարեն Կարապետյանի Մոսկվա կատարած այցը»։ Փաստորեն, ռուսաստանյան «սուրհանդակը» կրկին անգամ ապացուցել է, որ անգամ Հայաստանում պաշտոնազրկված գործիչներն` իրենց գործունեությունը պարտավոր են համաձայնեցնել Մոսկվայի հետ, այլապես... Գալով Կարեն Կարապետյանին` Կարախանյանն արդեն նշում է, որ նա իր թիմով մտած է այդ մոնոպոլ բուրգի մեջ, կամ ոչինչ չի կարող անել, ուղղակի պետք է ծառայի այդ բուրգին։ «Վաղն էլ կասեն, որ Կարեն Կարապետյանը չկարողացավ անել այն բարեփոխումները, որ պետք էր և դրանով կգա Կարեն Կարապետյանի մայրամուտը։ Այսինքն՝ Կարեն Կարապետյանի առաջ Սերժ Սարգսյանը խնդիր է դրել՝ գնա փող բեր, ներդրումներ։ Բնական է, որ հենց այնպես դա տեղի չի ունենալու։ Եվ բնական է, որ եթե Կարեն Կարապետյանը լիներ Հայաստանում ամենամեծ կուսակցության առաջնորդը՝ ներդրումային ծրագրերը շատ ավելի աշխույժ քննարկումներ կունենային Ռուսաստանի բիզնես գործընկերների շրջանակում։ Այսօրվա դրությամբ՝ Կարեն Կարապետյանի գլխին ուղղակի սարքում են՝ օգտագործելով փիարի, բիզնես ներդրում համակարգին նպաստելու համար։ Այսինքն՝ Կարեն Կարապետյանի համար այդ ներդրողները քայլեր կանեն և դա կգնա քրեաօլիգարխիկ համակարգի գրպանը, հետագայում տարբեր պատճառներով կհրաժարվեն ներդրումներ անել։ Դա խփելու է Կարեն Կարապետյանի իմիջին և բերելու են հասցնեն նրան, որ ոչ ասեն Կարապետյանին՝ չկարողացար արդյունավետ անել, ուրեմն քո մայրամուտը եկավ»։ Հարցին, թե իրատեսական չէ՞, որ Կարեն Կարապետյանը պաշտոնավարի նաև 2018-ից հետո, նա պատասխանել է. «Ի՞նչ են ուզում Սերժ Սարգսյանն ու քրեաօլիգարխիկ համակարգը Կարեն Կարապետյանից։ Նրանից ուզում են ահռելի քանակությամբ ներդրումներ, որ իրենք մնան թալանը շարունակեն, իսկ այդ ընթացքում այնքան շատ ներդրում լինի, որ փակի իրենց թալանելու ախորժակը, որը անընդհատ աճում է։ Եթե Կարեն Կարապետյանը բերի այնքան ներդրումներ, որ իրենց թալանը փակի և ամեն ինչ ֆանտաստիկ լինի, մի քիչ էլ ժողովրդի վիճակը լավանա, նոր կարող են մտածել, որ հետո կաշխատի Կարեն Կարապետյանը։ Բայց, հիմա, նա ուղղակի տեխնիկական կառավարության ղեկավար է և որոշ մանր բարեփոխումներ է անում։ Բայց ամեն դեպքում՝ այն քանակի ներդրումները, որ սպասվում է նրանից՝ ֆանտաստիկ է։ Ռուսաստանում ուղղակի ծիծաղում են այն խնդիրների վրա, որ դրված է Կարեն Կարապետյանի առաջ»։ Այսինքն, Կարախանյանը «բացահայտում» է Կարեն Կարապետյանի` վարչապետության գաղտնիքը, բայց նախօրոք արդեն նախանշելով, որ եթե հանկարծ Սերժ Սարգսյանը նրան էլ պաշտոնանկ անի` ուրեմն դա կնշանակի, որ Սերժ Սարգսյանը` նախ Մոսկվայի վստահելի կադրի դեմ է դուրս գալիս: Ասել կուզի, եթե Մոսկվան թեթև է նայել` Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունը, ապա նույնը չի հանդուրժվի` Կարեն Կարապետյանի դեպքում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am