«Վաղուց եմ քաղաքական դաշտում, գիտեմ բոլորի կարողությունները: Շատ դեպքերում կռիվ է գնում աթոռի համար, մեծ նպատակներ չկան: Իսկ Սեյրան Օհանյանը մաքուր մարդ է, սկզբունքային: Պատկերացրեք, նրան 5-10 պաշտոն են առաջարկել, չի համաձայնել, դա ինձ գրավում է: Բացի այդ՝ բաց դաշինք է, ոչ թե ընտրում ու բոլորին են հրավիրում, իսկ դա ինձ գրավեց»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ բացատրելով Սեյրան Օհանյան-Վիկտոր Դալլաքյան,-Վարդան Օսկանյան- Արամ Սարգսյան-Պարույր Հայրիկյան դաշինքին միանալու իր որոշման մասին՝ ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
«Իշխանավորներն արդեն խուճապի մեջ են, քանի որ նրանց շարքերը շատերն են լքում:Ամենակարևորը ընդդիմության միավորվելն է: Իշխանությունը չպետք է կարողանա միշտ բարձունքում լինել: Եթե Սերժ Սարգսյանն իր կողմնակիցներին չի վստահում, ապա իրեն էլ հայ ժողովուրդը չի վստահում: Քաղաքական դաշտը պետք է կայանա, որպեսզի կարողանա իշխանափոխություն անել: Միշտ հարցրել եք՝ ինչո՞ւ չի միանում ընդդիմությունը, հիմա միանում է: Անարդարության մեջ ինչքա՞ն կարելի է ապրել: Ինչ ուզում անում են՝ ո՞վ է ժողովրդին հաշվի առնում: Մենք պետք է ոչ ռուսամետ, ոչ էլ արևմտամետ լինենք: Հայամետ է անհրաժեշտ լինել»,-նկատեց Տիգրան Կարապետյանը:
Տիգրան Կարապետյանն այսօր ասուլիսի ընթացքում լրագրողներից տեղեկացավ, որ թիվ 17 մեծամասնական ընտրատարածքում իր մրցակիցներից Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը՝ ԱԺ նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանի եղբայրը հանել է իր թեկնածությունը։
«Կեցցե մայիսի 1-ը», – եղավ Տիգրան Կարապետիչի արձագանքը։
Նրա կարծիքով, ՀՀԿ-ն հավանաբար այս քայլով «զգաց», որ երեք հոգի իր դեմ դնելով, Կարապետյանին ավելի նշանավոր է դարձնում։
«Իրենք քեռու աղջկա հույսով չմնացին՝ եղբայրը դրեց։ Դուրս է գալիս՝ պատգամավորի աթոռը ժառանգական է, բռոնյա են արել…», – ասաց նա։
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը