ՊԵԿ-ը շուրջ 1 մլրդ 624 մլն դրամ եկամտային հարկի գումար է վերադարձրել՝ հիփոթեքի տոկոսը մարելու նպատակով

Նախատեսվում է ընթացակարգերի պարզեցում Պետական եկամուտների կոմիտեն տարեցտարի արձանագրում է եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ, որն ուղղվում է բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մարմանը: Աճում է նաև օրենքով սահմանված հնարավորություններից օգտվող անձանց թվաքանակը: «2015թ. ընթացքում վերադարձվել է շուրջ 274 մլն դրամ գումար, մասնակից անձինք եղել են 560-ը: 2016թ. ընթացքում վերադարձվել է 1 մլրդ 350 մլն դրամի չափով եկամտային հարկի գումար` արդեն 1276 մասնակիցների: 2017թ. հունվարի 25-ի դրությամբ պետբյուջեից վերադարձված եկամտային հարկի ընդհանուր գումարը կազմել է 1 մլրդ 624 մլն դրամ»,-նշել է ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Տիգրան Կիրակոսյանը:Այս տարվա ընթացքում ևս, գործընթացը սահուն կերպով իրականացնելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով վերադարձվող գումարների ենթադրյալ աճը, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից նախատեսվում է հատկացնել շուրջ 2 մլրդ դրամի չափով գումար: Նշենք, որ եկամտահարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն առաջին անգամ հարկային մարմին է ներկայացնում կառավարության որոշմամբ սահմանված համապատասխան փաստաթղթերը: Հետագա հաշվետու ժամանակահատվածներում  հարկային մարմին է ներկայացվում դիմում և վճարված տոկոսների վերաբերյալ բանկի կողմից տրված տեղեկանք: Ի դեպ, գործընթացն առավել դյուրին դարձնելու նպատակով, նախատեսվում է եռամսյակային դիմումները ևս էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորություն ստեղծել: Միաժամանակ, ՀՀ կառավարության համապատասխան որոշումը նախատեսում է նաև վարկառուի համաձայնությամբ ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից հաշվետու ժամանակահատվածի ընթացքում վարկառուի վճարած տոկոսագումարների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում հարկային մարմնին: Ներկայումս աշխատանքներ են ընթանում ԱՔՌԱ-ՊԵԿ էլեկտրոնային տեղեկատվության փոխանցումը իրականություն դարձնելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ 2014թ. նոյեմբերին «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը լրացվել է 8.2 հոդվածով, ըստ որի` ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկը վերադարձվում է բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից կամ պետությունից բնակարան ձեռք բերելու, ինչպես նաև ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով ստացված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների չափով: Օրենքը վերաբերում է 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարանի ձեռք բերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարներին: «Այս դրույթը դրական ազդեցություն է ունենում շինարարության, սոցիալական և տնտեսական ոլորտների զարգացման վրա` նպաստելով բնակարանային շինարարությանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, բնակարանային խնդիրներ ունեցող անձանց անհրաժեշտ խնդիրների կարգավորմանը և այլն»,-ընդգծել է Տիգրան Կիրակոսյանը: ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am