Վախի բացակայությունը չէ արիությունը, այն սեփական վախին դիմակայելն է. Խաչիկ Ասրյան

Ազնվասիրտ հայե՛ր, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ հայոց պետականության լույսի տաճար, ազգային ուժի և ոգու, մեր էթնիկ ազնիվ ժառանգության, ներկա ու վաղվա օրերի հույս ու հավատ` Հայոց Ազգային Բանակի ամենածաղկուն ու մարտական հոբելյանական տարիքի` 25-րդ տարեդարձի առթիվ, հավատալով, որ Հայոց Բանակը իր փորձով ու մարտունակությամբ, իր արծիվ զավակների հեռատեսությամբ ու երդմնառու հավատարմությամբ, արցախյան հաղթանակների փառքով ու վեհությամբ, արցախյան և ապրիլյան պատերազմների անմոռաց քաջությամբ շարունակելու է զարդարել իր փառքի պսակը, որպես մահացու օղակ թշնամու պարանոցին և անառիկ բերդ հայոց սահմաններին: Հայ ժողովրդի բոլոր տոների շարքին անգերազանցելիորեն անհրաժեշտ է քո ծննդյան օրվա խորհուրդը, Հայո՛ց Բանակ, մեր ազգային ինքնության Դու բացառիկ խորհրդանշա՛ն ու հպարտությո՛ւն, մեր վերհառնումի ազգապահպան ո՛ւժ ու անկոտրում կա՛մք, հայրենի հողի պաշտամունքին զինվորագիր երդո՛ւմ ու հաղթանակների հավատա՛մք: Դո՛ւ ես ողջ հայության բանակը, նրա դարավոր փառքի կենդանի վկայությունը, Հայրենիքի սիրտն ու իր գենի զարկերակը: Դո՛ւ ես մեր ուժը, մեր աննկուն հպարտությունն ու ոսոխի սարսափը: Դո՛ւ ես մեր բազմանվաճ հաղթանակների զենքը… Երախտագիտության և խոնարհումի խոսքս եմ ուղղում հայոց քաջերի պանթեոնի` Եռաբլուրի բոլոր ննջեցյալներին, ովքեր մարտիրոսվեցին հանուն մյուսների ապրելու իրավունքի և իրենց կյանքով նվաճեցին Հայոց Բանակի հաղթանակները, և սուրբ հողի պահապան արծվային սլացք ունեցող զինվորականներին, ովքեր, հավատալով իրենց ազգի ու հայրենի տան` Հայաստանի վաղվա օրվան և ցուցաբերելով արժանապատիվ հայրենատիրոջ հատկություններ` համարձակություն, ուժ և պատիվ` ամուր են պահում մեր թիկունքն ու անառիկ`մեր սահմանները: Այսօր էլ հանգիստ չեն հայոց սահմանները, սակայն Հայկյան դյուցազուն զավակներիդ արիաբար դիմադրելու շնորհիվ է, որ խաղաղ են մեր արևածագերը, քանզի կամքդ հաստատ է, նվաճումներդ` արդար, Հայոց Բանակ: Վախի բացակայությունը չէ արիությունը, այն սեփական վախին դիմակայելն է: Ուրեմն արիություն ու անսասան նվաճումներ Քե՛զ, հայրենապա՛հ Հայոց Ազգային Բանակ: «Հայոց Արծիվներս» հպարտ ենք, որ ականատեսն ու ուղեկիցն ենք Քո անցած փառավոր ճանապարհի: Մենք եղել ու մնալու ենք Քո երդվյալ զինվորը` միշտ Քո կողքին... Շնորհավո՛ր տոնդ, Հայոց Ազգային Բանակ: Կեցցե՛ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ, Կեցցե՛ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ: ԱՍՏՎԱԾ ԲՈԼՈՐԻՍ ՊԱՀԱՊԱՆ:

ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆ` «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական

կազմակերպության հիմնադիր նախագահ

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am