Մենք պետք է ստեղծենք իսկապես ազատ, մրցակցային և արդար գործարար միջավայր. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցից հատված, որը հրապարակվել է բրիտանական հեղինակավոր “The Banker” ամսագրում
Հարց. Պարոն վարչապետ, ի՞նչ տնտեսական նախաձեռնություններ և ծրագրեր ունեք: Պատասխան. ՀՀ վարչապետ - Կան մի քանի հիմնական թեմաներ, որ ես կցանկանայի առանձնացնել: Մենք պետք է ստեղծենք իսկապես ազատ, մրցակցային և արդար գործարար միջավայր: Մենք վստահ ենք, որ մեր ազգի ստեղծագործական ներուժի և գործարար խորաթափանցության շնորհիվ տեղական բիզնեսն իրապես արագ աճ կարձանագրի: Բացի այդ, եթե մենք հստակ ազդակներ ուղարկենք, ապա օտարերկրյա ներդրողները կարձագանքեն և կմտնեն հայաստանյան շուկա, իրենց համար հարմարավետ խաղի կանոններով: Հաշվի առնելով մեր ներկա տնտեսական վիճակը, մենք պետք է խթանենք բիզնեսը գուցեև իշխանության համար ոչ ավանդական ճանապարհով: Մենք պատրաստվում ենք ստեղծել հիմնադրամներ, որոնք պետք է ֆինանսավորում տրամադրեն տարբեր ոլորտներին, օրինակ՝ գյուղատնտեսությանը, ՓՄՁ-ներին և այլն: Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում, որտեղ մասնավոր և պետական հատվածի տաղանդավոր ներկայացուցիչների ներգրավմամբ պետք է քննարկենք և մշակենք երկարաժամկետ ծրագրեր և բարեփոխումներ և, ի վերջո, որոշենք, թե որ ուղղությամբ պետք է Հայաստանը շարժվի: Անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի բարենպաստ և հարմարավետ պայմաններ ստեղծենք ստեղծագործ և աշխատասեր անհատների համար և ուրվագծենք հորիզոններն այնպես, որ բոլորը լծվեն այդ ապագայի կառուցմանը: Մենք ցանկանում ենք ցույց տալ բոլորին մեր երազած երկիրը: Հարց - Ի՞նչ առաջնահերթություններ կան, որոնց անդրադառնալու եք որպես վարչապետ: Պատասխան. ՀՀ վարչապետ - Անկեղծ ասած, վարչապետի աշխատանքն ենթադրում է, որ ամեն ինչ առաջնահերթ է: Տնտեսական աճ, սոցիալական խնդիրներ, առողջապահություն և կոռուպցիայի դեմ պայքար. դժվար է ասել, թե սրանցից որն է առաջնահերթ, իսկ որը՝ երկրորդական: Թերևս տարբերությունը վարչապետի և գործարարի գործողությունների և աշխատանքի միջև այն է, որ վարչապետը չի կարող իրեն թույլ տալ սոսկ ամենակարևոր հարցերի վրա կենտրոնանալու շռայլություն թույլ տալ: Իմ կարծիքն այն է, որ մեր առաջին հիմնական խնդիրն է կապ հաստատել հասարակության հետ այնպես, որ մեր հասարակությունը հասկանա, հավատա և արձագանքի մեր կողմից ուղարկված ազդակներին: Խոսքը վերաբերում է ինչպես գործարար միջավայրին, այնպես էլ լայն հասարակությանը: Մեզ համար շատ ավելի հեշտ կլինի բարելավել իրավիճակը, երբ մեր ազգը մեր դաշնակիցն է և սատարում է այն ծրագրերին, որոնք մենք առաջարկում ենք: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am