Մենք ցանկանում ենք ցույց տալ բոլորին մեր երազած երկիրը. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցից հատված, որը հրապարակվել է բրիտանական հեղինակավոր “The Banker” ամսագրում
  Հարց. Պարոն վարչապետ, ի՞նչ տնտեսական նախաձեռնություններ և ծրագրեր ունեք: Պատասխան. ՀՀ վարչապետ - Կան մի քանի հիմնական թեմաներ, որ ես կցանկանայի առանձնացնել: Մենք պետք է ստեղծենք իսկապես ազատ, մրցակցային և արդար գործարար միջավայր: Մենք վստահ ենք, որ մեր ազգի ստեղծագործական ներուժի և գործարար խորաթափանցության շնորհիվ տեղական բիզնեսն իրապես արագ աճ կարձանագրի: Բացի այդ, եթե մենք հստակ ազդակներ ուղարկենք, ապա օտարերկրյա ներդրողները կարձագանքեն և կմտնեն հայաստանյան շուկա, իրենց համար հարմարավետ խաղի կանոններով: Հաշվի առնելով մեր ներկա տնտեսական վիճակը, մենք պետք է խթանենք բիզնեսը գուցեև իշխանության համար ոչ ավանդական ճանապարհով: Մենք պատրաստվում ենք ստեղծել հիմնադրամներ, որոնք պետք է ֆինանսավորում տրամադրեն տարբեր ոլորտներին, օրինակ՝ գյուղատնտեսությանը, ՓՄՁ-ներին և այլն: Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում, որտեղ մասնավոր և պետական հատվածի տաղանդավոր ներկայացուցիչների ներգրավմամբ պետք է քննարկենք և մշակենք երկարաժամկետ ծրագրեր և բարեփոխումներ և, ի վերջո, որոշենք, թե որ ուղղությամբ պետք է Հայաստանը շարժվի: Անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի բարենպաստ և հարմարավետ պայմաններ ստեղծենք ստեղծագործ և աշխատասեր անհատների համար և ուրվագծենք հորիզոններն այնպես, որ բոլորը լծվեն այդ ապագայի կառուցմանը: Մենք ցանկանում ենք ցույց տալ բոլորին մեր երազած երկիրը: Հարց - Ի՞նչ առաջնահերթություններ կան, որոնց անդրադառնալու եք որպես վարչապետ: Պատասխան. ՀՀ վարչապետ - Անկեղծ ասած, վարչապետի աշխատանքն ենթադրում է, որ ամեն ինչ առաջնահերթ է: Տնտեսական աճ, սոցիալական խնդիրներ, առողջապահություն և կոռուպցիայի դեմ պայքար. դժվար է ասել, թե սրանցից որն է առաջնահերթ, իսկ որը՝ երկրորդական: Թերևս տարբերությունը վարչապետի և գործարարի գործողությունների և աշխատանքի միջև այն է, որ վարչապետը չի կարող իրեն թույլ տալ սոսկ ամենակարևոր հարցերի վրա կենտրոնանալու շռայլություն թույլ տալ: Իմ կարծիքն այն է, որ մեր առաջին հիմնական խնդիրն է կապ հաստատել հասարակության հետ այնպես, որ մեր հասարակությունը հասկանա, հավատա և արձագանքի մեր կողմից ուղարկված ազդակներին: Խոսքը վերաբերում է ինչպես գործարար միջավայրին, այնպես էլ լայն հասարակությանը: Մեզ համար շատ ավելի հեշտ կլինի բարելավել իրավիճակը, երբ մեր ազգը մեր դաշնակիցն է և սատարում է այն ծրագրերին, որոնք մենք առաջարկում ենք: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am