Քաղաքական ուժերն ու գործիչները հանդիպում են, փսփսում, հոգոցներ հանում, կուսակցությունից դուրս գալու դիմումներ գրում։ Հայաստանի քաղաքացիներն անհաղորդ են այս իրադարձություններին։ Քաղաքացիներիս բացատրություն տալ, թե ինչու է այս ամենը տեղի ունենում, քաղաքականության մեջ պտտվող ուժերն իրենց պատվից ցած են համարում։ Ինչո՞ւ է, դիցուք, Հովիկ Աբրահամյանը՝ Հայաստանի երբեւէ ամենահարուստ պաշտոնյաներից մեկը, վարչապետ դարձել, ապա ազատվել այդ պաշտոնից, հիմա էլ ՀՀԿ-ից հեռանալու դժվար որոշում ընդունել։ Սահմանադրությամբ մեկ-երկու խոսքով շոյված է մեր ինքնասիրությունը՝ «Իշխանությունը պատկանում է ժողովրդին», ինչով էլ, փաստորեն, առաջարկում են մխիթարվել։ Եվ ժողովուրդն այդպես էլ վարվում է։ Վկան՝ «Ազատություն» ռ/կ-ի ռեպորտաժը Մխչյան գյուղից Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս զալու մասին։ Միայն այն «արժանիքի» համար, որ Աբրահամյանն իրենց համագյուղացին է եւ շատ փող ունի, այս մարդիկ նրան տեսնում են բացառապես ՀՀ նախագահի պաշտոնում։ Եվ ինչու՞ ոչ. Աբրահամյանն ունի գործող նախագահին բնորոշ բոլոր առավելությունները. մասնավորապես, «նրա խելքն այնքան շատ ա, որ կարող ա խաբի դաժե»։ Նման հարցումներին կարծիք հայտնելով էլ ՀՀ քաղաքացիների մասնակցությունը նախընտրական այս գործընթացներին ավարտվում է։ Քաղաքացիներիս, այլ կերպ ասած՝ ընտրողներիս գործոնը որքան լուսանցքային ու անէական է ՀՀԿ-ի եւ նրա առաջնորդի համար, նույնքան խորհրդանշական է նաեւ ընդդիմադիր ուժերի համար։ Եվ նրանք, համաձայնենք, իրավացի են, քանի որ խորհրդարան անցնելու ճանապարհն ընտրողների սիրտը չէ։ Քաղաքական ուժերն այսօր իրենց թիկունքին լուրջ, ազդեցիկ ընտրազանգված չունեն։ Ունեն ֆան-ակումբներ, համակիրների փոքրիկ, բայց համառ խմբեր։ Միակ թեկնածուն, որին իր ֆինանսական ռեսուրսը չափազանց սիրելի է դարձնում, Գագիկ Ծառուկյանն է՝ լյումպենի եւ նրա փողերից սնվող քաղաքական գործիչների հավերժ «թագավորը»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը