Ո՞րն է ռեյտինգային ընտրակարգի իմաստը

Ընտրական օրենսգրքում ներդրված, այսպես կոչված, ռեյտինգային ցուցակների կարգը քաղաքական ուժերի ու գործիչների կողմից շարունակում է մնալ լիարժեք չընկալված ու անհասկանալի: Իսկ քիչ թե շատ գլուխ հանածները մի կողմից պնդում են, թե այն իրականում վտանգավոր ընտրակարգ է, քանի որ ներկուսակցական պառակտումների պատճառ է դառնալու, մյուս կողմից հավաստում՝ այն մեկ քայլ առաջ է նախկին ընտրակարգի համեմատությամբ: Թեմայի շուրջ զրուցեցինք սահմանադրական իրավունքի մասնագետ, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ։ – Նոր Ընտրական օրենսգրքի ընդունման փուլում շատ խոսվեց ռեյտինգային քվեարկության մասին, չնայած դրան, այդ ընտրակարգը շատերը շարունակում են չհասկանալ։ Թերեւս պատճառը օրենքի խրթին լինելն է: Ներկայացրեք, խնդրեմ, ի՞նչ ասել է ռեյտինգային կարգ, ո՞րն է այս համակարգի առանձնահատկությունը: -Իրոք, բարձրագույն մաթեմատիկային հատուկ ինչ-որ անորոշ, ոչինչ չասող բանաձեւեր, խրթին ձեւակերպումներ. այսպիսին է, ըստ իս, օրենքը: Եվ մարդիկ մեղավոր չեն, որ չեն հասկանում օրենքի պահանջը կամ դժվար են պատկերացնում այն: Որպես մասնագետ, ինձ համար եւս ամբողջովին պարզ չէ, թե ինչպե՞ս են, օրինակ, ամփոփվելու ռեյտինգային կարգով առաջադրվածների ձայները: Նոր ընտրակարգը նաեւ բավականաչափ նորամուծություններ ունի տեխնիկական առումով, ինչը դեռ մեր ընտրողները պետք է կարողանան մինչ ընտրությունները տիրապետել ու մարսել: Նախկինում մենք համադրում էինք համամասնական ու մեծամասնական ընտրակարգերը, այսինքն՝ քաղաքացին ընտրության ժամանակ իր ձայնը տալիս էր կոնկրետ թեկնածուի օգտին, իսկ առանձին քվեաթերթիկով քվեարկում կոնկրետ կուսակցության համար: Նախկին համակարգով քաղաքացին կարող էր իր ձայնը տալ մեծամասնական ընտրակարգով առաջադրված եւ իր համակրած թեկնածուին, բայց չքվեարկել այն կուսակցության օգտին, որի անդամն էր իր թեկնածուն: Եվ ստացվում էր այնպես, որ սիրված թեկնածուն մեծամասնական համակարգով կարող էր ստանալ 20 000 ձայն, մինչդեռ իր կուսակցությունը՝ 2000 ձայն: Սակայն վիճակն այլ է նոր ընտրակարգի պարագայում: Նախ՝ այժմ ունենք մեկ քվեաթերթիկ, որը բաղկացած է երկու էջից: Ընդ որում՝ ընտրողին կտրվի մասնակից կուսակցությունների թվով քվեաթերթիկ: Այն կուսակցությունը, որին ուզում եք տալ ձեր ձայնը՝ կառանձնացնեք նրա քվեաթերթիկը, իսկ մյուսների քվեաթերթիկները կնետեք քվեախցիկում տեղադրված աղբարկղը: Քվեաթերթիկի երկրորդ էջը նախատեսված է ռեյտինգային քվեարկության համար: Ռեյտինգային թեկնածուների առումով հանրապետությունը բաժանված է 13 տարածքների, ինը՝ մարզերում, չորսը՝ Երեւան քաղաքում: Ո՞րն է ռեյտինգային ընտրակարգի առանձնահատկությունը, իմաստը. կոնկրետ ընտրատարածքում առաջադրված ձեր համակրած ռեյտինգային թեկնածուն որքան շատ ձայներ ստանա, դրանք մեխանիկորեն փոխանցվելու են այն կուսակցությանը, որի անդամ է նա: Հետեւաբար տվյալ կուսակցության ռեյտինգային ցուցակում առաջադրված ամեն մի թեկնածու պետք է իր բոլոր ջանքերը ներդնի շատ քվեներ ստանալու եւ ռեյտինգային ցուցակում անցողիկ տեղ գրավելու համար: Կա նաեւ մեկ այլ խնդիր. x կուսակցության՝ ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածուն կարող է ջախջախիչ առավելություն ունենալ մյուսների նկատմամբ, բայց եթե տվյալ կուսակցությունը կամ դաշինքը չկարողացավ հաղթահարել համապատասխանաբար 5 կամ 7 տոկոսը, ապա ի չիք կդառնան նաեւ ռեյտինգային թեկնածուի հավաքած ձայները: Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am